Artsakhpress

Քաղաքական

Արցախում ակտիվ ընթանում են նոր բնակավայրերի, թաղամասերի, բնակելի շենքերի և առանձնատների կառուցման աշխատանքներ. նախարար

Արցախյան երրորդ պատերազմը մի շարք շենք –շինությունների ավերման պատճառ է դարձել:

Արցախում ակտիվ ընթանում են նոր բնակավայրերի, թաղամասերի, բնակելի շենքերի և առանձնատների կառուցման աշխատանքներ. նախարար

Արցախում ակտիվ ընթանում են նոր բնակավայրերի, թաղամասերի, բնակելի շենքերի և առանձնատների կառուցման աշխատանքներ. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Պատերազմի ավարտից մինչ այսօր շինարարական կազմակերպությունների կողմից վերանորոգման աշխատանքներ են իրականացվել ավելի քան 3000 օբյեկտներում, որոնցից շուրջ 2500-ում աշխատանքներն ավարտվել են, իսկ մյուսները կավարտվեն ընթացիկ տարում։ Արցախում ծավալված բնակարանաշինության, ճանապարհաշինության և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ:

-Պարոն Սարգսյան, մարտ ամսին անբարենպաստ եղանակային պայմանները կոլապսային իրավիճակ ստեղծեցին երկրում: Արցախում ի՞նչ իրավիճակ է այս պահին, ի՞նչ աշխատանքներ են տարվում տեղի իշխանությունների կողմից՝ ձնամաքրման աշխատանքները պատշաճ իրականացնելու առումով:

-Եղանակային անբարենպաստ պայմանները և տեղացած առատ ձյունն Արցախում վերջին տարիների համեմատ աննախադեպ էր ու այդ առումով որոշակի բարդություններ էին առաջացել քաղաքացիների համար տեղաշարժի և երթևեկության առումով։ Սակայն ձնամաքրման աշխատանքները մեկնարկել և իրականացվել են օպերատիվ կերպով՝ հնարավորինս մեղմելու առատ տեղումների հետևանքով առաջացած դժվարությունները։ «Արցախուղի» և «Վահե Կարապետյան» ընկերությունները, որոնք համապատասխանաբար իրականացնում են Արցախի ներպետական ավտոճանապարհների և Ստեփանակերտ-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը, արտակարգ ռեժիմով իրականացրել են ձնամաքրման ու աղով մշակման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ՝ նշված օրերի ընթացքում ներպետական ավտոճանապարհները և Ստեփանակերտ-Բերձոր մայրուղին հիմնականում եղել են բաց, տեղ-տեղ որոշ հատվածներ եղել են դժվարանցանելի։

Նաև պետք է նշեմ, որ Ստեփանակերտում ճանապարհների, մայթերի և բակերի ձնամաքրման նպատակով շինարարական կազմակերպություններ են ներգրավվել՝մարդկային ու տեխնիկական ռեսուրսներով և օժանդակել համայնքային ընկերությունների աշխատանքներին։

-2020 թվականի պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Արցախի տարածքում գտնվող քանի բնակելի տուն է ավերվել, և ի՞նչ փուլում են դրանց վերականգնման աշխատանքները: Արդյոք առկա է վերջնական վիճակագրություն ավերված շենք-շինությունների մասին:

-Պատերազմական գործողությունների հետևանքների վերացման ծրագրերը ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից մեկնարկել են անմիջապես պատերազմի ավարտից հետո։ Նախորդ տարում գերատեսչության աշխատանքներն ուղղված են եղել հիմնականում պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների վերացմանը և տեղահանված մեր քաղաքացիների համար նոր բնակելի տների կառուցմանը։Նշված աշխատանքները բնականաբար առաջնային են նաև ընթացիկ տարում և կշարունակվեն այնքան, մինչև որ տեղահանված քաղաքացիները կապահովվեն բնակարաններով և պատերազմի հետևանքները կվերացվեն ամբողջությամբ։ Ընդհանուր առմամբ, Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների թիվը կազմում է 7622, որից 120-ը ավերվել են ամբողջությամբ կամ մեծամասամբ ենթակա են հիմքից կառուցման։ Պատերազմի ավարտից մինչ այսօր շինարարական կազմակերպությունների կողմից վերանորոգման աշխատանքներ են իրականացվել ավելի քան 3000 օբյեկտներում, որոնցից շուրջ 2500-ում աշխատանքներն ավարտվել են, իսկ մյուսները կավարտվեն ընթացիկ տարում։ Ավելի քան 1000 բնակելի տների և հասարակական նշանակության օբյեկտների տրամադրվել է շինանյութ՝ տանիքների վերանորոգման նպատակով, իսկ ևս 2500 հասցեներում իրականացվել են պատուհանների և դռների փոխարինման աշխատանքներ։

Նշված աշխատանքներն իրականացվել են կատարված ուսումնասիրությունների արդյունքում և, գնահատելով կրած վնասների չափերը, կատարվել է վերականգնում։

-Հետպատերազմյան Արցախում մեծ թափ է առել բնակարանաշինությունը: Ի՞նչ ծրագրեր են այս պահին իրականացվում այդ ոլորտում: Ո՞ր շրջաններում են շինաշխատանքներ ընթանում:

-Այո, բնականաբար պատերազմի հետևանքով Արցախում այժմ նոր բնակֆոնդի ստեղծման խիստ անհրաժեշտություն կա, ուստի բոլոր միջոցները ներդրվում են ծառացած մարտահրավերները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ։ Ներկայումս Հանրապետության մի շարք վայրերում մեծ շինհրապարակներ են ձևավորվել, և միաժամանակ մայրաքաղաքում ու մի քանի շրջաններում նոր բնակավայրերի, թաղամասերի, բնակելի շենքերի և առանձնատների կառուցման աշխատանքներ են իրականացվում։ Դրանք կատարվում են ինչպես պետական, այնպես էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մասնավոր ու բարեգործական տարբեր միջոցների հաշվին։ Մինչ 2024 թվականն Արցախում անհրաժեշտ չափի նոր բնակֆոնդ կստեղծվի։ Իսկ եթե խոսենք այս տարվա անելիքների մասին, ապա կարող ենք նշել, որ մի շարք վայրերում շինարարական աշխատանքները նախատեսում ենք ավարտին հասցնել։ Մասնավորապես՝ Իվանյան համայնքում 15 բազմաբնակարան շենքերից և 107 առանձնատներից բաղկացած թաղամասերը, Հովսեփավան համայնքի 77 և 92 առանձնատներից բաղկացած թաղամասերը, ինչպես նաև Աստղաշեն, Նորագյուղ և Կարմիր գյուղ համայնքների նորակառույց թաղամասերի որոշ քանակի բնակելի տներ ևս ընթացիկ տարում կհանձնվեն շահագործման։


-Պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչները ե՞րբ կապահովվեն բնակարաներով: Մինչ այսօր տեղահանված քանի ընտանիք է ստացել բնակարան և որտեղ:

-Նորակառույց բնակարանների տրամադրման ոլորտը համակարգվում է պատերազմից հետո ստեղծված ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից։ Միայն կարող եմ նշել, որ հետպատերազմյան շրջանում՝ մինչ այս պահը, շուրջ 300 բնակարաններ են հանձնվել շահագործման։
-2022 թվականին բնակարանաշինության և ճանապարհաշինության ոլորտներում ի՞նչ լայնածավալ ծրագրեր են նախատեսվում իրականացնել: Ի՞նչ փուլում են Խրամորթ համայնքը շրջկենտրոնին կապող նոր ավտոճանապարհի շինարարական աշխատանքները։

-Բնակարանաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ խոսեցինք։ Ինչ վերաբերում է ճանապարհաշինության ոլորտին, ապա բնակարանաշինության ոլորտի ակտիվացմամբ այն հետին պլան չի մղվել։ 2021 թվականին այդ առումով մի շարք աշխատանքներ են կատարվել, մասնավորապես իրականացվել են հիմնական մայրուղուց համայնքներ տանող մի շարք ավտոճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ։ 2022-ին ևս այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Ընթացիկ տարում կկատարվեն նախորդ տարվանից մեկնարկած Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր, Մեծ Շեն, Աղաբեկալանջ, Մոխրաթաղ համայնքներ տանող ճանապարհների կառուցման աշխատանքները։ Այս տարվա ընթացում կիրականացվեն նաև Հաթերք- Ակնաբերդ ճանապարհահատվածի, մայրուղուց Դահրավ, Աստղաշեն և Պատարա, Մուշկապատ, Կոլխոզաշեն, Քարահունջ, Հաղորտի, Գառնաքար և Ծմակահող տանող ավտոճանապարհների կառուցման աշխատանքները։ Նաև ընդգծեմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ 27 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները, որը կարևոր նշանակություն կունենա Մարտակերտի և Ստեփանակերտի միջև հաղորդակցության առումով, քանի որ նշված ճանապարհահատվածի կառուցմամբ հնարավորություն կտրվի Մարտակերտ-Ստեփանակերտ մայրուղին կրճատել շուրջ 25 կմ-ով։ Այն ևս նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարում։

Ինչ վերաբերում է Խրամորթ համայնքը Ասկերան քաղաքին կապող ավտոճանապարհի շինարարական աշխատանքներին, ապա այն ևս ընթացքի մեջ է:


-44-օրյա պատերազմի հետևանքով վնասվել են նաև մի շարք կրթական հաստատություններ: Նշեք խնդրեմ, ո՞ր հաստատություններում են այս պահին շինաշխատանքներ ընթանում, քանիսում են ավարտվել:

-Պատերազմի հետևանքով Արցախում կրթական հաստատությունները ևս տուժել են։ Հրետակոծությունների հետևանքով մեկ տասնյակից ավել դպրոցների և մանկապարտեզների շենքեր են վնասվել։ Դրանք վերականգնելու ուղղությամբ վերանորոգման աշխատանքները մեկնարկել են անմիջապես պատերազմի ավարտից հետո, որպեսզի այդ առումով կրթական պրոցեսը հնարավորինս չտուժի։

Ընդհանուր առմամբ՝ հրետակոծության հետևանքով կրթական և նախակրթական հաստատություններ են վնասվել Ստեփանակերտում և շրջկենտրոն Մարտունիում, ինչպես նաև Շոշ, Այգեստան, Կարմիր Շուկա, Քերթ, Չարեքտար, Տոնաշեն համայնքներում։ Նշված բոլոր համայնքներում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են և հաստատություններն անցել են իրենց բնականոն աշխատանքներին։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search