ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Վրաստան։
ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Վրաստան
«Մարտի 29֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վրաստանում։
Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ»,–հայտնում են նախարարությունից։