Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ։
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ռուս պատգամավորի նկատմամբ
Հիշեցնենք, որ ՌԴ Պետական Դումայի՝ Տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Դելյագինը ռուսական հեռուստալիքներից մեկի եթերում առաջարկել է Ադրբեջանի նավթարդյունաբերության ենթակառուցվածքներին միջուկային հարվածներ հասցնել։ Ռուս պատգամավորը մարտի 27-ին այս թեմայով հարցում է հրապարակել նաև Թելագրամի իր ալիքում։
«Դրա հետ կապված Ադրբեջանը Դելյագինի նկատմամբ հայտարարել է հետախոզում»,-ասված է հայտարարության մեջ։