ՌԴ պաշտպանության նախարարության կայքն ավարտել է «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմ» 12–հատորանոց պատմական աշխատության հրապարակումը, հինգշաբթի հայտնել են գերատեսչությունից։
ՌԴ ՊՆ–ն ավարտել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված 12–հատորանոց աշխատության հրապարակումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Պաշտպանության նախարարությունն աշխատությունը հրապարակում է մայիսի 9–ի` Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70–ամյակի տոնակատարությունների նախաշեմին։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70–ամյակին նվիրված «Հաղթական մայիս» բաժնում տեղադրվել են «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմ» 12–հատորանոց պատմական հիմնարար աշխատության վերջին` 11–րդ և 12–րդ հատորները»,– նշված է հաղորդագրությունում։
ՌԻԱ Նովոստի փոխանցմամբ՝ ըստ ժամանակագրության հատորներն ընդգրկում են մարդկության պատմության ամենաարյունահեղ և դաժան պատերազմի ավարտից առաջ «ճակատագրական 40-ականների» իրադարձությունները, որոնք որոշիչ նշանակություն են ունեցել ոչ միայն ԽՍՀՄ–ի, այլ նաև ողջ աշխարհի համար։
«Պատմական այս բացառիկ աշխատության պատրաստումն իրականացրել է խմբագրական հանձնաժողովը` Պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ»,– նշել են գերատեսչությունում։