Artsakhpress

Հասարակական

Հայերն ու Հայրենական մեծ պատերազմը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հանդիսավոր կերպով կնշվի Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 70-ամյակը։

Հայերն ու Հայրենական մեծ պատերազմը

Հայերն ու Հայրենական մեծ պատերազմը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6  ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 000 հազար հայ, որոնցից 314 հազարը զոհվել կամ անհայտ կորել է: 

«600 000 հայ է մասնակցել, որից 300 հազարը Խորհրդային Հայաստանից է զորակոչվել, 200 հազարը` ԽՍՀՄ մյուս հանրապետություններից, 100 հազարն էլ սփյուռքից»,- Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց Էդիկ Մինասյանը՝ անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմին հայերի մասնակցությանն ու ունեցած դերին:

Համաձայն ազատ էլեկտրոնային հանրագիտարանի տվյալների` ԽՍՀՄ-ից պատերազմ է զորակոչվել 440 000 հայ, որից՝ 250 000-ը՝ Հայաստանից, այն դեպքում, երբ 1939 թվականի մարդահամարի  տվյալներով՝ Հայաստանն այդ ժամանակ ուներ 1 միլիոն 300 հազար բնակիչ:

Պատմաբան Աշոտ Մելքոնյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հայ ժողովուրդը ծանրակշիռ դեր է ունեցել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում, ինչը հասկանալու համար բավական է միայն նայել վիճակագրությունը:

«Այդ ցուցանիշները այլ ազգերի հետ համեմատելիս հստակ երևում է, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը շատ ծանրակշիռ ավանդ են ունեցել հաղթանակի գործում, և այս պատերազմը միանշանակ եղել է հայրենական, որովհետև կար Թուրքիայի հանգամանքը, որն իր 26 դիվիզիաներով հայկական սահմանների վրա սպասում էր՝ եթե ընկներ Մոսկվան, հարձակվի Հայաստանի վրա: Այնպես որ, մենք կռվում էին արևմտյան ճակատում նաև հանուն հայրենիքի ու Հայաստանի: Այդ առումով մեր պատմագրությունը վերանայելու, արմատապես վերափոխելու անհրաժեշտություն բացարձակապես չկա»,- ասաց պատմաբանը:

Աշոտ Մելքոնյանի տեղեկացմամբ` Հայրենական մեծ պատերազմին Արցախցի 140 հազ. բնակչից բանակ է զորակոչվել 42 հազ.-ը, որից մոտ 20 հազ.-ը զոհվել է:

Հայ հերոսները, գեներալներն ու մարշալներըՊատերազմի ժամանակ հայերն ունեցել են Փառքի բոլոր 3 աստիճանի 27 ասպետ (հավասարեցված է հերոսներին), 65 գեներալ, իսկ պատերազմից հետո գեներալների թիվը անցել է 150-ը»: Պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների արդյունքում բարձրագույն զինվորական՝ մարշալի կոչման է արժանացել 5 հայորդի:

Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյան,պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը:

Համազասպ Բաբաջանյան, Զրահատանկային զորքերի մարշալ

Հովհաննես Իսակով, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, իսկ  պատերազմի ժամանակ պարզապես՝ ծովակալ Հովհաննես Իսակով

Արմենակ Խամփերյանց (Սերգեյ Խուդյակով),ավիացիայի մարշալ

Համազասպ Բաբաջանյան, Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ

Սերգեյ Ագանով (Ագանյան), Ինժեներական զորքերի մարշալ

Պատերազմի ընթացքում նրանք գրավել են բարձր պաշտոններ և ակտիվորեն մասնակցել խոշոր ռազմական գործողություններին։Ի դեպ, հայազգի 4 մարշալներից 3-ը, ինչպես նաև ծովակալը դարձյալ ծագումով արցախցի են: Պատերազմի տարիներին ազգությամբ հայ էին նաև բանակի 3, կորպուսի 6, դիվիզիայի 28, բրիգադի ու գնդի 100 հրամանատար:

Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման են արժանացել հայ ժողովրդի 99 զավակներ (այդ թվում 4-ը խորհրդա-ֆիննական պատերազմում և 5-ը պատերազմից հետո իրականացրած հատուկ առաջադրանքների համար) և ևս 10 հայաստանցիներ՝ ազգային փոքրամասնություններից, ընդհանուր թվով՝ 116 մարդ։ Նրանցից երկուսին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին, շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում։ Հերոսների թվում են զորավարներ, բարձր ու միջին հրամանատարներ, շարքայիններ։ Նրանցից 36-ը զոհվել են կռվի դաշտում՝ հերոսի կոչման արժանանալով հետմահու։

«Թեհրան 43» ֆիլմից առավել հայտնի է գնդապետ, ԽԱՀՄ հետախույզ Գևորգ Վարդանյանին հերոսի կոչման շնորհման պատմությունը` Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի նկատմամբ մահափորձի կանխմանը գործուն մասնակցության համար:

Ինչպես տեղեկանում ենք www.findarmenia.com պատմագիտական կայքից, Հայրենական մեծ  պատերազմին հայ ժողովրդի զավակների գործուն մասնակցության մասին խոսում են հետևյալ  տվյալները. իրենց թվով հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում՝ Խորհրդային Միության հերոսների ցանկում։ Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը` լինելով առաջնակարգ տեղում շքանշաններով ու մեդալներով պարգևատրվածների շարքում (մոտ 80 000 մարդ):

Հայկական զորամիավորումները

Մեծ հայրենական պատերազմի ընթացքում գործել կամ ձևավորվել են մի քանի ազգային դիվիզիաներ. 261-րդ, 390-րդ, 408-րդ, 409-րդ Հայկական հրաձգային դիվիզիաները, 76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիան: Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ է մեկնել 390-րդ դիվիզիան, որը Ղրիմի Կերչի թերակղզում գրեթե ամբողջությամբ ջախջախվել է, իսկ նաև նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը՝ զոհվել։

409-րդ դիվիզիայի մարտական ուղին սկսվել է Հյուսիսային Կովկասի Մոզդոկի շրջանից և ավարտվեց Ավստրիայում ու Չեխոսլովակիայում։ Իսկ 89-րդ «Թամանյան»  դիվիզիան պատերազմի ժամանակ անցնել է 3700 կիլոմետր, Հյուսիսային Կովկասից դիվիզիայի սկսած ուղին ավարտվել է Բեռլինում և փաստորեն դարձել Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան, որը «Ռայխստագի» պատերի տակ պարեց հայկական «Քոչարի»: Դիվիզիայի հրամանատարն էր գեներալ Նվեր Սաֆարյանը։

Պատմաբան Աշոտ Մելքոնյանի բացատրմամբ` հայ ժողովրդին բնորոշ հատկանիշների շնորհիվ է, որ լինելով փոքրաթիվ ազգ, այդքան հերոսներ է տվել:

«Այդ պատերազմում մեր ակտիվ մասնակցությունն ինչ-որ տեղ նաև ինքնության դրսևորում էր, որովհետև դրանից ոչ շատ առաջ տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանությունը, և կարծես մենք հաշիվներ ունեինք Գերմանիայի հետ: Պատահական չէ, որ Նվեր Սաֆարյանը՝ 89-րդ Թամանյանական դիվիզիայի հրամանատարը, որ ծագումով վանեցի էր, ամեն ինչ արեց, որպեսզի իր դիվիզիան մասնակից դառնա Բեռլինի գրավմանը, որովհետև կայսերական Գերմանիայի հետ հաշիվներ ուներ»,- ասաց պատմաբանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search