Մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված:
Մարտի 30-31-ի լույս գիշերն առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
«Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի»,- ասվում է հայտարարության մեջ: