Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարգադրել է Մարոկկոյից հետ կանչել երկրի դեսպանին։
Վատնում են ժամանակը և աշխատում միայն պաշտոնում մնալու համար. Զելենսկին հետ է կանչել Վրաստանում և Մարոկկոյում Ուկրաինայի դեսպաններին
«Կան մարդիկ, որոնք վատնում են ժամանակը և աշխատում միայն պաշտոնում մնալու համար։ Այսօր ես ստորագրեցի առաջին հրամանագիրը Մարոկկոյից նման անձի՝ Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու մասին։ Վրաստանից դեսպանը նույնպես վերադարձվել է»,- պարզաբանել է Զելենսկին։
Ուկրաինայի առաջնորդն ընդգծել է, որ արդյունավետ աշխատանք և «կոնկրետ արդյունքներ» է ակնկալում Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում դիվանագիտական առաքելություններից, ինչպես նաև ռազմական կցորդներից։