ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար գործնական խնդիրների լուծման շեշտադրմամբ: Հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական իրականացման կարևորությունը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է Կրեմլի հայտարարությունում: