Այսօր՝ ապրիլի 1-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ Մաթեմատիկայի մասնագիտական օրվան նվիրված բուհում կազմակերպվել է ավանդական դարձած ինտելեկտուալ խաղ:
Մայրաքաղաքում մաթեմատիկայի օրվան նվիրված ինտելեկտուալ խաղ է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 1 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինտելեկտուալ խաղին մասնակցում էին «Արքիմեդ» և «Համախմբում» թիմերը:
Մանկավարժության ամբիոնի վարիչ Օքսաննա Գասպարյանն իր խոսքում կարևորեց Մաթեմատիկա առարկայի դերը առօրյա կյանքում:
«Մաթեմատիկան կարևոր առարկա է, քանի որ զարգացնում է մեր մտածողությունը, մարզում ուղեղը: Այն մյուս բոլոր գիտություններն ամփոփում է իր մեջ»,-նշել է Օ. Գասպարյանը:
Ուսանողների հետ տարվող աշխատանքների պատասխանատու Ելենա Գրիգորյանը նշել է, որ նման նախաձեռնությունները նպաստում են ուսանողների գիտելիքների ամրապնդմանն ու նոր գիտելիքներով զինվելուն: