Artsakhpress

Հասարակական

Արցախում հաջողվել է մեղմել սոցիալական ճգնաժամը և բնակչության համար ստեղծել հնարավորինս բարվոք կենսական պայմաններ. նախարար

Արցախում 44-օրյա պատերազմից հետո շուրջ 46 000 քաղաքացի է տեղահանվել, որից 25 628-ը նորից վերադարձել է Արցախ: Նրանց համար շարունակում են օրակարգային մնալ բնակարաններով ապահովվելու և զբաղվածության հարցը կարգավորելու խնդիրները:

Արցախում հաջողվել է մեղմել սոցիալական ճգնաժամը և բնակչության համար ստեղծել հնարավորինս բարվոք կենսական պայմաններ. նախարար

Արցախում հաջողվել է մեղմել սոցիալական ճգնաժամը և բնակչության համար ստեղծել հնարավորինս բարվոք կենսական պայմաններ. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի սոցիալական գերատեսչության կողմից  հետպատերազմյան շրջանում իրականացված ծրագրերի, Արցախում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման և այլ հարցերի շուրջ  «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի հետ:
-Տիկին ՊետրոսյանԱրցախյան երրորդ պատերազմից հետո տեղահանված ընտանիքները սոցիալ-կենցաղային լուրջ խնդիրների առաջ էին կանգնելորոնց լուծման ուղղությամբ մի շարք աշխատանքներ են տարվելՆերկա փուլում ո՞ր խնդիրներն են շարունակում մնալ օրակարգային:
-Պատերազմից անմիջապես հետո նախարարությունը ձեռնամուխ է եղել մի շարք աջակցության ծրագրերի իրականացմանը, որոնք պետք է նպաստեին բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրները մեղմելուն: Ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացված ծրագրերի շնորհիվ, կարելի է ասել, որ Արցախում այդ պահին հաջողվել է մեղմել սոցիալական ճգնաժամը և մեր բնակչության համար ստեղծել հնարավորինս բարվոք կենսական պայմաններ: Դրանք հիմնականում կարճաժամկետ սոցիալական աջակցության ծրագրեր էին, և ներկայումս մենք նպատակ ունենք դրանք փոխարինել այնպիսի ծրագրերով, որոնք կապահովեն բնակչության զբաղվածությունը, հենք կդառնան կարիքները սեփական միջոցներով լուծելու հարցի կարգավորման համար:
Արցախում շարունակում են օրակարգային մնալ տեղահանվածներին բնակարաններով ապահովելու և զբաղվածության հարցը կարգավորելու խնդիրները, որոնց ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են ընթանում:
Կարևոր անելիքների շրջանակներում է նաև ներքին տեղահանվածներին իրավական կարգավիճակ տալու հարցը, որի շուրջ այսօր ակտիվ քննարկումներ են ընթանում:
-Նախարարությունն ի՞նչ աշխատանքներ է տանում այդ խնդիրները լուծելու ուղղությամբ:
Մենք մշակել ենք սոցիալական խնդիրների լուծման նոր մոտեցումներ՝ միտված աշխատատեղերի ստեղծմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվող անձանց աջակցությունների տրամադրմանը: Այդ նպատակով, նախարարությանը կից բացվել է հիմնադրամ, որի գործառույթների մեջ է մտնում բարերարների, ներդրողների հետ համագործակցության շրջանակներում, Արցախում խթանել փոքր և միջին ձեռնարկատիրությունների ստեղծումը,  գյուղական համայնքների բնակչությանն աջակցել անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում:
Ինչ վերաբերում է ներքին տեղահանվածներին իրավական կարգավիճակ տալու հարցին, ինչպես արդեն նշեցի աշխատանքներն այդ ուղղությամբ մեկնարկել են, և արդյունքները հուսանք առաջիկայում տեսանելի կլինեն:
-Արցախի սոցիալական գերատեսչության կողմից  հետպատերազմյան շրջանում իրականացված ծրագրերից որոնք կառանձնացնեքՈւնե՞ք տվյալներթե այդ ծրագրերում տեղահանված բնակչության քանի տոկոսն է ներգրավվել:
-Իրականացված բոլոր ծրագրերն էլ այս կամ այն չափով կարևոր էին տվյալ ժամանակահատվածի համար այն առումով, որ դրանք հաջորդաբար լուծում էին տալիս սոցիալական տարբեր խնդիրների՝բնակարանային ապահովությունից մինչև առօրյա կենցաղային խնդիրներ: 
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին 300 000 դրամի չափով միանվագ աջակցության տրամադրում, 68 000 դրամի չափով չորս ամիս շարունակ տրամադրված աջակցություն, բնակվարձի փոխհատուցման ծրագիր, բնակելի տների կահավորման ծրագիր, որն առ այսօր շարունակվում է: Տարհանված մեր քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացված կարիքների գնահատման արդյունքում, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարության կողմից տրված հայտերի համաձայն, մեր նախարարության կողմից իրականացվում է կացարանների կահավորում և անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով ապահովում: Եթե սկզբնական շրջանում ծրագիրը ներառում էր տեղահանված և Արցախի այլ գյուղական վայրերում բնակություն հաստատած քաղաքացիների շրջանակը, ապա ներկայումս ծրագիրն ընդգրկում է նաև տեղահանված և վարձակալական հիմունքներով մայրաքաղաքում բնակվող քաղաքացիներին:
2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար տեղահանված անձանց  ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է ֆինանսական օժանդակություն՝ հետևյալ չափերով. երեխաներին՝ ամսական 50,000 դրամի չափով,1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ ամսական 50,000 դրամի չափով,չափահաս բոլոր քաղաքացիներն՝ անկախ սեռից և տարիքից (այդ թվում՝ կենսաթոշակառուները), եթե չունեն հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ՝ ամսական 25,000 դրամի չափով։
Հունվար և փետրվար ամիսների համար աջակցություն է տրամադրվում հետևյալ չափերով. անչափահասներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին՝ ամսական 40,000 դրամ, մյուս բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ։
-Դուք Ձեր խոսքում բազմիցս նշել եքոր 2022 թվականին աջակցության ծրագրերը փոխարինվելու են զարգացման ծրագրերովԿմանրամասնե՞ք:
-Նախատեսում ենք տեղահանված անձանց և այլ սոցիալական խմբերի համար մասնագիտական ուսուցման կազմակերպում, չաշխատող տեղահանված անձանց գյուղական համայնքներում փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար սոցիալական աջակցության տրամադրման ծրագրեր, ինչպես նաև նախարարության հիմնադրած՝ «Սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամ»-ի միջոցով մասնավոր բարերարների ու բարեգործական կազմակերպությունների նպատակային նվիրատվությունների հաշվին, ինքնազբաղվածության ու զբաղվածության ծրագրերի իրականացում:
-Ի՞նչ փուլում են Արցախում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման աշխատանքները:
-Սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը հատկապես պատերազմից հետո կարևոր նշանակություն ուներ՝ նախ տեղահանված քաղաքացիների կարիքների գնահատման տեսանկյունից: Իհարկե, սոցիալական աշխատանք հասկացությունը գործառույթների առավել լայն շրջանակ է ենթադրում, ուստի մենք ստեղծեցինք սոցիալ-հոգեբանական կենտրոն, որը համապատասխան մասնաճյուղեր կունենա հանրապետության բոլոր շրջաններում, որոնց միջոցով հնարավոր կլինի վերհանել մեր բոլոր քաղաքացիների սոցիալական կարիքները, անհրաժեշտության դեպքում ուղղորդել նրանց և նաև կամուրջ հանդիսանալ գերատեսչության և հանրության միջև: Այս ձևաչափով մեր կողմից իրականացվող ծրագրերը, կարծում եմ, կլինեն առավել թիրախային և ավելի արդյունավետ:
Կենտրոնի առաջին մասնաճյուղն արդեն իսկ գործում է Մարտունիում: Նախատեսում ենք շարունակաբար մասնաճյուղեր բացել Ստեփանակերտում, Ասկերանում և Մարտակերտում:
Ձեր ունեցած տվյալներով 44-օրյա պատերազմից հետո տեղահանվածների քանի՞ տոկոսն է հետ վերադարձել Արցախ:
-Ընդհանուր առմամբ, շուրջ 46 000 քաղաքացի է տեղահանվել, որից  25 628-ը վերադարձել է Արցախ:
- Տեղահանված ընտանիքների համար հիմնականում ո՞ր ոլորտներում են առկա թափուր հաստիքներ:
-Թափուր աշխատատեղեր առկա են հիմնականում մասնավոր հատվածում՝ շինարարություն, հանրային սպասարկում և այլն:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search