Artsakhpress

Հասարակական

Նվիրումը` անմահություն... Միքայել Արզումանյան

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հանուն սուրբ հողի պաշտպանության ոտքի ելան բազմաթիվ հայորդիներ: Նրանցից էր Միքայել Արզումանյանը:

Նվիրումը` անմահություն... Միքայել Արզումանյան

Նվիրումը` անմահություն... Միքայել Արզումանյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի , ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Միքայել Վահրամի Արզումանյանը ծնվել է 1996 թվականի հունիսի 1-ին, ԱՀ Ճարտար քաղաքում: Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Իրավագիտության բաժինը: 2014 թվականին անցել է պարտադիր զինվորական ծառայության Ջրականի զորամասում: Միքայելը դեռ փոքր էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Մարտունի, որտեղ հաճախել է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը: 2020 թվականի պատերազմի հենց առաջին օրից անդամագրվել է Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանի հրետանային գումարտակին:

278106583_370003311711504_3512370777379974596_n.jpg (42 KB)

«Միքայելը մեր հպարտությունն ու ուրախությունն էր: Հաց արարող պապիկի անունն էր կրում նա: Եվ իր կյանքը զոհաբերեց սուրբ հողի համար՝ մեզ թողնելով վշտի ու տառապանքի մեջ»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Միքայելի տատը՝ Լիանա Գրիգորյանը:

278060235_660451478364964_6123857080212503663_n.jpg (27 KB)

Հերոսի առաջին ուսուցչուհի Սվետլանա Հովհաննիսյանի խոսքով՝ Միքայելը համեստ էր, դասընկերների հանդեպ ուշադիր, իսկ նրա աշխատասիրությունն անմիջապես աչքի էր զարնվում:

Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանի դիվիզիոնի հրամանատար ԲՀՄ գծով տեղակալ Գրիգորի Ասրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Միքայելը պատրաստակամ, ազնիվ, ընկերասեր մարտիկ էր:

278168440_522192062807551_298143131520305013_n.jpg (56 KB)

«Պատերազմի առաջին օրվանից կամավորագրվեց ու միացավ մեր ստորաբաժանմանը: Իր առջև դրված յուրաքանչյուր մարտական խնդիր կատարում էր բարեխղճորեն, ժամանակին ու որակյալ: Նա ոգևորում էր իր ընկերներին հաղթանակ տոնելու հույսով»,-պատմել է Գ Ասրյանը:

Հոկտեմբերի 31-ին թշնամին Մարտունի քաղաքի մատույցներում՝ Կաքավաձոր կոչվող տեղանքում, թիրախավորում է հրետանավորների գտնվելու վայրը, և անօդաչու թռչող սարքի հասցրած օդային հարվածից զոհվում են Միքայելն ու իր վեց ընկերները:

265540733_963519787606354_1600537655804036488_n.jpg (42 KB)277994744_1527926284267910_1662351025218431681_n 1.jpg (282 KB)Մարտական ընկերների հիշատակին նրանց զոհվելու վայրում հուշաքար է կանգնեցվել , որն արդեն սրբատեղի է բոլորի համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search