Artsakhpress

Քաղաքական

Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի օրակարգից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական՝ գարնանային նստաշրջանի օրակարգում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարց չկա, սակայն հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները նստաշրջանի ընթացքում Ցեղասպանության մասին խոսելու, ինչպես նաև այլ քայլեր նախաձեռնելու հնարավորություն կունենան:

Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի օրակարգից

Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի օրակարգից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արմենպրես»-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին հայկական պատվիրակությունը ունի նախատեսած որոշակի քայլեր: «Կան որոշակի քայլեր, որոնք մենք նախատեսել ենք իրականացնել, սակայն չեմ կարծում, որ գոնե այս պահին դրանց մասին պետք է բարձրաձայնել: Ամեն ինչ՝ իր ժամանակին»,- ընդգծեց պատգամավորը:

Պատգամավորի կարծիքով, ապրիլի 24-ին բազմաթիվ եվրոպացի պատվիրակներ՝ այդ թվում նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից, կայցելեն Երևան և ներկա կգտնվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: «Սակայն ապրիլի 24-ը վեհաժողովի հերթական նստաշրջանի օրերից մեկն է, ինչը նշանակում է, որ պատվիրակները պետք է գտնվեն այնտեղ, որովհետև կան զեկուցումներ, որոնք պետք է քվեարկվեն, սակայն սա չի նշանակում, որ դրանից հետո կամ առաջ Հայաստան այցելություններ չեն լինի»,- ասաց Արփինե  Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ առաջիկայում՝ մայիսի կեսերին, Հայաստանում նախատեսված է ԵԽԽՎ իրավական հարցերով հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որի շրջանակում ԵԽԽՎ բազմաթիվ պատվիրակներ կայցելեն Հայաստան: «Առիթը ինքնին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը  չէ, սակայն, կարծում եմ, որ այցելություն Ծիծեռնակաբերդ անպայման տեղի կունենա»,- նշեց պատգամավորը:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը տեղի կունենա ապրիլի 20-24-ը: Օրակարգը բավականին հագեցած է, և կան հետաքրքիր հարցեր, որոնք քննարկման առարկա կդառնան: «Հրատապ հարցեր կամ ընթացիկ հարցեր» թեմայի տակ քննարկման առարկա կդառնա Ուկրաինայում քաղաքական իրավիճակը, ինչը պետք է հաստատվի բյուրոյի կողմից: Օրակարգում զեկույց կա մասսայական  գաղտնալսումների հետ կապված, որը ներկայացրել է հոլանդացի պատվիրակի կողմից և  բավականին հետաքրքրություն է առաջացրել ԵԽԽՎ-ում ու առհասարակ լայն զանգվածների մոտ: Նախատեսված է նաև ՄԻԵԴ-ում 6 երկրների դատավորների ընտրություն, որոնց ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովը երաշխավորել է վեհաժողովին: Օրակարգում նաև «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված գործողությունների հետևանքով առաջացած  հումանիտար խնդիրների վերաբերյալ զեկույց կա, որի շուրջ ևս քննարկումներ կծավալվեն:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search