Այսօր՝ ապրիլի 19-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունել է 2020թ․ մարտի 31-ի ԱՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերի՝ «Ազգային վերածնունդ», «Անկախության սերունդ», «Արցախի կոմունիստական կուսակցություն», «Արցախի հեղափոխական կուսակցություն», «Արցախի պահպանողական կուսակցություն», «Միացյալ Հայաստան», «Վաղվա Արցախ» կուսակցությունների ներկայացուցիչներին։