Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:
Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության հարցերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 20 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Ինչպես տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային: