Artsakhpress

Հասարակական

Սոս համայնքում «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով դասախոսություն է կազմակերպվել

Նախօրեին ԱՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ «Երիտասարդական միջոցառումներ Արցախի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում» ծրագրի շրջանակներում, ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի Հայկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվել է միջոցառումների համալիր ծրագիր, որին մասնակցում էին նաև երիտասարդներ հարակից գյուղերից։ Ծրագիրն իր մեջ ներառում էր «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով դասախոսություն, ազգային պարի ու խաղի ուսուցում։

Սոս համայնքում «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով դասախոսություն է կազմակերպվել

Սոս համայնքում «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով դասախոսություն է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 20 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Արևիկ Հովսեփյանը նշել է, որ հետպատերազմական իրավիճակում երիտասարդության շրջանում տեղեկատվական անվտանգության՝ առնվազն տարրական կանոնների իմացությունը, երիտասարդության բարոյահոգեբանական վիճակը, սոցիալական խնդիրները, տեղահանված երիտասարդության ինտեգրումը այլ համայնքներում, տարբեր համայնքների երիտասարդության և ներհամայնքային կապերի ամրապնդումն այսօր, առավել քան երբևէ, առաջնահերթ են սահմանամերձ համայնքներում բնակվող երիտասարդների հոգեբանորեն անվտանգ, կայուն, ակտիվ կյանքի համար:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մինչ դասախոսության սկսվելը հարգանքի տուրք մատուցեցինք գյուղի զոհված ազատամարտիկների հուշարձանին։ Իսկ բուն միջոցառումը մեկնարկեց Ամարասի հոգևոր հովիվ տեր Սեպուհ քահանա Հակոբյանի օրհնության խոսքով։ Հակառակորդի կողմից տարվող տեղեկատվական պատերազմին դիմակայելու և, անհրաժեշտության դեպքում, հակահարված տալու համար խիստ հրատապ խնդիր է, որպեսզի մեր հասարակությանը տրամադրվեն համապատասխան գիտելիքներ և ռեսուրսներ, ինչն էլ կնպաստի Արցախում տեղեկատվական անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Հաշվի առնելով վերոնշյալը` ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է Արցախի Հանրապետության Սոս համայնքում ավագ դպրոցականների համար տեղեկատվական անվտանգության թեմայով դասախոսության կազմակերպել, որը վարում էր ԱՀ Հեռուստառադիոընկերության աշխատակից Արթուր Բալասանյանը»,-ներկայացրել է Ա. Հովսեփյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Դասախոսությանը զուգահեռ` 6-12 տարեկան երեխաների համար անց է կացվել «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագիր։ Այնուհետև կազմակերպվել է ազգային պարերի ու ազգային խաղերի ուսուցում։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search