Ստեփանակերտի Ալեքսանդր Մանուկյան 120ա հասցեում շարունակվում են նախկին հանրակացարանի 2-րդ մասնաշենքի վերակառուցման աշխատանքները:
Վերակառուցվում է մայրաքաղաքի Մանուկյան փողոցի նախկին հանրակացարանի 2-րդ մասնաշենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 20 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ Ըստ աղբյուրի՝ վերապրոֆիլավորման աշխատանքների արդյունքում այն շահագործման կհանձնվի որպես բազմաբնակարան բնակելի շենք, որը կունենա 35 բնակարան, ընդ որում՝ ️5-ը 1 սենյականոց, 10-ը՝ ️2 սենյականոց, 15-ը՝ ️3 սենյականոց, 5-ը՝ ️4 սենյականոց։
Շենքն ապահովված կլինի ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման նոր համակարգերով։
Գերատեսչության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանի խոսքով՝ ներկա պահին կատարվում են ներքին և արտաքին հարդարման, ինչպես նաև 3-րդ շքամուտքի և աստիճանավանդակների կառուցման աշխատանքները։ Արդյունքում ներկայիս 2-ի փոխարեն կլինի 3 շքամուտք։ Վերակառուցման աշխատանքերն իրականացնում է «Գրանդ Ալիանս» ՍՊ ընկերությունը՝ ԱՀ կառավարության միջոցներով։