Պեկինը ցուցադրել է նոր YJ-21 գերձայնային հականավային հրթիռը Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (PLA) նավատորմի հիմնադրման 73-րդ տարեդարձին ընդառաջ։
Չինաստանը ցուցադրել է YJ-21 գերձայնային հականավային հրթիռը
Համացանցի չինական սեգմենտում հայտնվել է PLA նավատորմի ամենամեծ եւ ամենաժամանակակից հրթիռային կործանիչից հրթիռի արձակման տեսանյութը: Ռազմական փորձագետները դա որպես Թայվանի նեղուցի գոտում ամերիկյան նավերի ռազմավարական զսպման պատրաստակամության ազդանշան են գնահատել: