Այսօր՝ ապրիլի 23-ին, Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանում կազմակերպվել է ցուցադրություն՝ նվիրված 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին։
Ստեփանակերտում Եղեռնի 107-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ապրիլի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանն ասել է, որ յուրաքանչյուր տարի թանգարանում նման ցուցադրություն է կազմակերպվում։
«Ցուցադրությունը կազմակերպվել է թանգարանում առկա Ցեղասպանությանը վերաբերող լուսանկարներով ու փաստաթղթերով։
Իհարկե, լուսանկարը չի կարող լիովին արտահայտել այն դժոխային ու սարսափելի քայլերը, որոնք իրականացրել են թուրքերը հայերիս հանդեպ։ Լուսանկարներում արտացոլված է հայ ազգաբնակչության կենցաղը՝ մինչ ցեղասպանությունը և ցեղասպանությունից հետո»,-նշել է տնօրենը։