Artsakhpress

Հասարակական

«Զարթնի՛ր, լաո՛». Ստեփանակերտում Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահերթ է կազմակերպվել

Այսօր՝ ապրիլի 23-ին,  1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված` Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում անց է կացվել հսկման և խոկման արարողություն, այնուհետև՝ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը և եկեղեցու հավատավորները հնչեցրել են միասնական աղոթք։

«Զարթնի՛ր, լաո՛». Ստեփանակերտում Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահերթ է կազմակերպվել

«Զարթնի՛ր, լաո՛». Ստեփանակերտում Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահերթ է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Միասնական աղոթքից հետո ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ մեկնարկել է  «Զարթնի՛ր, լաո՛» խորագրով ջահերթ։ Մասնակիցները ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ տանելով Արցախի՝  100մ երկարություն ունեցող դրոշը։
 2.jpg (1.73 MB)1.jpg (2.29 MB)
ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար, ՀՅԴ կուսակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ, դեռևս 1911 թվականից սկսած, Սալոնիկի ժողովում  երիտթուրքերը հստակ մշակեցին այն ռազմավարական ծրագիրն ու ռազմավարությունը, որն այսօր Թուրքիայի հիմնական  գաղափարախոսությունն է, որի մեջ այսօր օգտագործում է նաև իր արհեստածին միավորումը՝ Ադրբեջանը։
 
Լեռնիկ Հովհաննիսյան.jpg (367 KB)«Նրանց ցեղասպանական քաղաքականությունը չի փոխվել, պարզապես փոխվել են մարտավարությունն ու մեթոդները, և, սկսած 1915թվականի Հայոց ցեղասպանությունից մինչև այսօր, նույն ցեղասպան քաղաքականությունն է, որը ոչ միայն հայ բնակչության ոչնչացումն է, ոչ միայն տարածքների բռնազավթումն է, այլ նաև մշակութային էթնոցիդիկ քաղաքականությունն է, այսինքն՝ հայի ինքնության ամենակարևոր հարացույցների ոչնչացումը, որը մինչ օրս շարունակվում է, և մենք ականատես ենք լինում դրան։ Արդեն 107 տարի  հայասպան դիրքորոշումն ընկած է Թուրքիայի և նրա արբանյակ արհեստածին Ադրբեջանի քաղաքականության հիմքում»,-մանրամասնել է Լ. Հովհաննիսյանը։
 
Պատմաբան Արմինե Առստամյանն իր հերթին կարևորել է ավանդական դարձած ջահերթի էությունն ու նշել, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է  միշտ էլ հիշել հայոց ազգային ողբերգությունը։
 
Արմինե Առուստամյան.jpg (122 KB)«Մենք պարտավոր ենք հիշել ու լինել պահանջատեր։ Պետք է ոչ միայն արարենք ու ստեղծագործենք այստեղ, այլև աշխատանքներ տանենք Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Այն ոճրագործություն է, որն անպատիժ թողնելը ծնում է նոր հանցանքներ։ Ցեղասպանություն իրագործող պետությունը պետք է ստանա իր արժանի պատիժը և հատուցի իր կատարած մեղքի համար, որը կլինի սաստող մյուս պետությունների համար»,-ասել է Ա. Առստամյանը։
 
Ջահերթի մասնակից ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի համոզմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ 1915 թվականին և կրկնվել է տասնամյակներ հետո,  նույն ձեռագիրն ու հանցագործությունն է մարդկության հանդեպ։
 
Յարամիշյան.jpg (374 KB)«Այսօրվա երթը հուսահատ ճիչ չէ, այլ մի տարբերակ է վերհիշելու և թարմ պահելու հիշողությունները, և մարդկությանը կոչ անելու ուշքի գալ,  թույլ չտալ, որ այլևս նման հանցագործություն կրկնվի»,-նշել է նա։
 
Երթն ամփոփվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հերոսների շիրիմներին, որից հետո կատարվել է մոմավառություն։
 
Նշենք, որ ավանդական դարձած ջահերթին մասնակցել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, բարերար Ռուբեն Վարդանյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ։
4.jpg (1.01 MB)
278850231_382089237150461_2213318451929234959_n.jpg (518 KB)

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search