Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24- ին հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: