Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։
Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։
Կողմերը քննարկել են նաև հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր: