Artsakhpress

Քաղաքական

ՀՀ ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարում Արցախում միջազգային կազմակերպությունների ներկայացվածությունն ավելացնելը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում:

ՀՀ ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարում Արցախում միջազգային կազմակերպությունների ներկայացվածությունն ավելացնելը

ՀՀ ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարում Արցախում միջազգային կազմակերպությունների ներկայացվածությունն ավելացնելը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 28 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից, ապրիլի 27-ին Պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների հարցերով դեսպան Դելֆին Բորիոնի, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ, դեսպան Բրիս Ռոքֆոյի և Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատը, հաստատության ներկայիս մարտահրավերները, ինչպես նաև՝ կիսվել է հաստատության առաջնահերթություններով:
Հետևություններ անելով Պաշտպանի հաստատության կողմից Արցախ և Հայաստանի սահմանամերձ համայնքներ այցելություններից՝ Պաշտպանը ներկայացրել է արցախահայության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող ճնշումները, այդ թվում՝ հոգեբանական, ապա նաև կոնկրետ ֆիզիկական անձեռնմխելիության ու անվտանգության համար ստեղծված անելանելի պայմանները, որի վերջնանպատակը Արցախի հայաթափումն է։
Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է նաև գերության մեջ գտնվող ու անհետ կորած անձանց հարազատների հետ իր շփումների մանրամասները, մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից գերիների ու պահվող անձանց անմիջապես վերադարձնելու հարցում իր միջազգային պարտավորություններն ու եռակողմ հայտարարությամբ ստանձնած հանձնառությունը շարունակաբար չկատարելու վերաբերյալ։
Ֆրանսիայի ԱԳՆ մարդու իրավունքների հարցերով դեսպան Դելֆին Բորիոնը հանդիպման ընթացքում ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր առաքելությունը։ Տիկին Բորիոնը նախանշել է այն մարտահրավերները, որոնք այժմ առկա են գլոբալ մակարդակում մարդու իրավունքների համընդհանուր բնույթի ընկալման համար, ցավալիորեն նշելով, որ ժամանակակից հակամարտություններն այդ հարցում ամենամեծ մարտահրավերներն են։
Կողմերը նախանշել են նաև կանանց հզորացման օրակարգում համագործակցելու իրենց պատրաստակամությունը։ Քրիստիննե Գրիգորյանը տիկին Բորիոնին հրավիրել է Հայաստան։
Իր խոսքում ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ դեսպան Բրիս Ռոքֆոյը մտահոգություն է հայտնել պատերազմից հետո առկա չհանգուցալուծված հումանիտար հարցերի վերաբերյալ։ Դեսպան Ռոքֆոյը բարձր է գնահատել գերության մեջ գտնվող ու անհետ կորած անձանց ընտանիքների տարբեր խնդիրների լուծումը պաշտպանի կողմից մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և աջակցելու մոտեցումը։
Հանդիպումների շրջանակներում Քրիստիննե Գրիգորյանը նաև շեշտել է Արցախում միջազգային կազմակերպությունների ու ընդհանրապես՝ միջազգային ներկայացվածությունն ավելացնելու անհրաժեշտությունը՝ որպես արցախահայության իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորման լրացուցիչ երաշխիք։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search