Հայ օգնության միության «Լավագույն ուսանող» կրթական ծրագրի շրջանակներում Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած 105 ուսանողների տրամադրվել է դրամական աջակցություն:
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից մի խումբ ուսանողներ ՀՕՄ-ի կողմից աջակցություն են ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 29 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայ օգնության միության Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը նշել է, որ Հայ օգնության միությունը ամեն տարի Արցախի սահմանամերձ բնակավայրերի, կարիքավոր, սոցիալապես անապահով խմբերին ընդգրկում էին ծրագրի մեջ:
«Այս տարի ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության հատուկ ձեռնարկով պարգևատրվում են 105 ուսանողներ, 100-ը՝ ՀՕՄ-ի կողմից, իսկ հինգը՝ ՀՕՄ-ի Արցախի միավորի կողմից: Ուսանողների ընտրությունը կատարել ենք ԱրՊՀ, Շուշիի Տեխնոլոգիական, Մեսրոպ Մաշտոց և Գրիգոր Նարեկացի համալսարանների դեկանատների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողական խորհուրդների հետ միասին, ցուցակները տրամադրել են իրենք: Առաջնահերթությունը տրվել է հիմնականում վիրավորված, սոցիալապես անապահով ուսանողներին: Յուրաքանչյուրին տրամադրվել է 100 ԱՄՆ դոլլար: Աջակցությունն, ընդհանուր առմամբ, կազմել է 10500 դոլլար գումար»,-ասել է նա: