Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի բժշկական քոլեջի զոհված շրջանավարտների հիշատակին հուշաքար է տեղադրվել

Այսօր՝ մայիսի 4-ին, տեղի է ունեցել Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջի զոհված տասնմեկ շրջանավարտների հիշատակին կառուցված հուշաքարի բացման արարողությունը: Նախաձեռնության հեղինակները քոլեջի շրջանավարտներ Հայկ Իշխանյանն ու Կարեն Բաբայանն են, որոնց աջակցել են Ստեփանակերտի Քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, <<Արցախի պահեստազորի սպաների միություն>> ՀԿ-ն` ի դեմս պահեստազորի սպա Կարմեն Ասլանյանի, քոլեջի տնօրինությունը, ուսանողները:

Ստեփանակերտի բժշկական քոլեջի զոհված շրջանավարտների հիշատակին հուշաքար է տեղադրվել

Ստեփանակերտի բժշկական քոլեջի զոհված  շրջանավարտների հիշատակին հուշաքար է տեղադրվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 4 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման սկզբում զոհված ազատամարտիկների հարազատները ծաղիկներ խոնարհեցին հերոսների հիշատակը հավերժացնող հուշատախտակին:

279647480_571167927537285_3323983872575205471_n.jpg (614 KB)

Նրանք ոգեկոչեցին Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած հայորդիների հիշատակը, այնուհետեւ հնչեց ԱՀ պետական օրհներգը: Խաչքարն օծվեց Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանի կողմից, կատարեց օրհնության կարգ:

279716360_1223756294825568_2369238924380287135_n.jpg (644 KB)

«Մեր նահատակներն անմահ են մեր հիշողության, մեր հոգու մեջ: Մենք նրանց հիշում ենք երախտիքով, ջերմությամբ, մեծագույն սիրով ու աղոթքով»,-նշեց Տեր ներսես քահանա Ասրյանը:

279812440_536662498027887_3082526308992706689_n.jpg (957 KB)

Զոհված ազատամարտիկ Սերժիկ Հովսեփյանի մայրը՝ Զինա Հովսեփյանը, մեզ հետ զրույցում իր երախտագիտությունն է հայտնել նախաձեռնության հեղինակներին։

279921086_569469581074194_151437625496524184_n.jpg (504 KB)

«Ցավոք, պատերազմը մեզնից խլեց շատ գարուններ չտեսած կյանքեր: Կարոտը սպանում է մեզ, սակայն հիշողություններն ապրեցնում են և ուժ տալիս` շարժվելու առաջ, հիշելու և մեծարելու հերոս որդիներին ու նրանց սխրանքները: Այսօրվա խաչքարի բացումը վկայությունն է այն բանի, որ նրանց թափած արյան ամեն մի կաթիլը հիշվում ու գնահատվում է»,-նշել է հերոսի մայրը։

279426939_1150231252401465_8042375339055530820_n.jpg (1.08 MB)

Խաչքարի հեղինակը քանդակագործ Վարազդատ Համբարձումյանն է, ով իր բազմաթիվ աշխատանքները տարիներ շարունակ անձամբ է տեղադրել Արցախի տարբեր վայրերում: Միջոցառումն ամփոփեցին քոլեջի ուսանողները՝ հանդես գալով հայրենասիրական կատարումներով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search