Artsakhpress

Միջազգային

Էրդողանն օգտվեց Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ միջնորդությունից. FT

Անկարայի միջնորդությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ճգնաժամում մեծացրեց Թուրքիայի՝ որպես միջնորդի նշանակությունը ՆԱՏՕ-ի երկրների աչքում, եւ նախագահ Էրդողանն օգտվեց այդ հնարավորությունից:

Էրդողանն օգտվեց Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ միջնորդությունից. FT

Էրդողանն օգտվեց Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ միջնորդությունից. FT
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է Financial Times-ի հոդվածում, փոխանցում է news.am-ը:
«Թուրքիան մեծացրեց իր դերը որպես միջնորդ ՆԱՏՕ-ի երկրների աչքում, եւ Էրդողանն օգտվեց այդ հնարավորությունից»,- ասվում է հոդվածում, որը թարգմանել է Sözcü թերթը։
Պարբերականը մեջբերել է ընդդիմության անանուն պաշտոնյայի խոսքերն այն մասին, որ եթե անցյալ տարի Թուրքիայում ընտրություններ անցկացվեին, ընդդիմությունը շանսեր կունենար, սակայն այժմ «դրա նկատմամբ վստահությունը մի փոքր նվազել է»։
«Ընդդիմության թեւի ամենամեծ մտահոգությունն այն է, որ Քըլըչդարօղլուն (Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն) առաջադրվելու է Էրդողանի դեմ եւ որ Էրդողանը նրան «ողջ-ողջ կուտի»։ Քըլըչդարօղլուն իսկապես ցանկանում է թեկնածու լինել: Չեմ կասկածում, որ նա լավագույն նախագահը կլինի, բայց հաղթելու հնարավորությունները շատ փոքր են»,- մեջբերում է թերթն ընդդիմության ներկայացուցչի խոսքերը։
Ով էլ ընտրվի որպես ընդդիմության թեկնածու, ստիպված կլինի դիմակայել խորամանկ եւ փորձառու քաղաքական գործչի, որը շարունակում է ամենապոպուլյար քաղաքական գործիչը մնալ երկրում՝ չնայած մարտին գրանցված 61 տոկոս գնաճին, ասել է նա:
Երկրում հերթական համընդհանուր ընտրությունները՝ ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական, տեղի կունենան Թուրքիայում 2023 թվականի հունիսին։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» (ԱԶԿ) եւ «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցություններն ավելի վաղ «Ժողովրդական դաշինք» էին ձեւավորել: Ավելի վաղ թուրք ազգայնականների ղեկավար Դեւլեթ Բահչելին հայտարարել էր, որ առաջիկա ընտրություններում Ժողովրդական դաշինքի թեկնածուն կլինի Թուրքիայի ներկայիս նախագահ Թայիփ Էրդողանը։
Ավելի վաղ ամենամեծ ընդդիմադիր ձախ կենտրոնամետ Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնությամբ վեց ընդդիմադիր կուսակցության առաջնորդների հանդիպումներ անցկացվեցին, որոնց մասնակցեց պահպանողական-ազգայնական «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները, աջ պահպանողական սուննի «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Կարամոլլաօղլուն, քեմալական-պահպանողական դեմոկրատական ​​կուսակցության ղեկավար Գյուլթեքին Ույսալը, լիբերալ «Ժողովրդավարություն եւ բեկման կուսակցության» առաջնորդ Ալի Բաբաջանը եւ Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Հանդիպումից հետո Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների վեց առաջնորդներ հայտարարություն արեցին երկրի՝ «կառավարման ուժեղացված խորհրդարանական համակարգին» անցնելու մասին հուշագրի նախապատրաստման մասին։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search