Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում արժևորել են հաղթանակների օրվա խորհուրդը

Այսօր՝ մայիսի 9-ին,  Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի օրվա կապակցությամբ Ստեփանակերտում մեկնարկել է  հազարավոր արցախցիների երթը՝ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Հայրենականում և Արցախյան պատերազմներում նահատակվածների  հիշատակին:

Ստեփանակերտում արժևորել են հաղթանակների օրվա խորհուրդը

Ստեփանակերտում արժևորել են հաղթանակների օրվա խորհուրդը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը նշել է, որ այսօր մայիսի 9-ը չի նշվում այն նույն խանդավառությամբ, որ կար մի քանի տարի առաջ:
 
1.jpg (80 KB)«Բայց մենք իրավունք չունենք ժամանակավոր անհաջողությունների պատճառով մոռանալ մեր հաղթանակները և այն սերունդներին, ովքեր կերտել են այդ հաղթանակները: Այս օրը ապագա սերունդներին պետք է հիշեցնի, թե միասնական լինելու դեպքում ինչպիսի հաղթանակներ ենք կարողանում կերտել: Երբ մենք մտածում ենք մեր ապագա սերնդի մասին, մենք կարողանում ենք համախմբվել և միայն հաղթանակներ փոխանցել հաջորդներին: Պետք է պատմության դասերը սթափ գնահատենք և ապագայում նույն սխալները երբեք չկրկնենք»,-ասել է Ա. Հարությունյանը:
Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանի համոզմամբ՝ մայիս ամիսը միշտ էլ հաղթանակների ամիս է եղել՝ սկսած Ավարայրի ճակատամարտից: 
9.jpg (97 KB)«Այս խորհրդանշական օրը միշտ էլ մեծ շուքով ենք տոնել,  այսօր էլ այն չի կորցրել իր խորհուրդը: Ես համոզված եմ, որ եռատոնը կդարձնենք քառատոն, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է համախմբվել, լինել միասնական ու բռունցք կազմել, ինչպես Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Պետք է գիտակցենք մեր թերությունները, բացթողումները և զերծ մնանք դրանցից: Ես համոզված եմ, որ Շուշին նորից մերը կլինի: Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի ապագա սերունդը մեզ չանիծի»,-ընդգծել է Գ. Հովհաննիսյանը:
 
Հայրենական մեծ պատերազմի վետերան Վազգեն Ալլահվերդյանը մեզ հետ զրույցում վերհիշեց պատերազմի դժնդակ օրերն ու, միևնույն ժամանակ, մեծ ոգևորությամբ խոսեց կերտած հաղթանակի մասին:
 
2.jpg (109 KB)«Մասնակցել եմ  Հայրենական մեծ պատերազմին, կերտել հաղթանակ ու փոխանցել հաջորդ սերունդներին:  Այսօր իմ ժողովրդի ամենամեծ ցանկությունը Արցախի ճանաչումն է: Ես հայ ժողովրդին ցանկանում եմ միասնություն, համախմբվածություն։ Մեր բոլոր հաղթանակները միայն այս երկուսի շնորհիվ են կերտվել»,-նշել է Հայրենական մեծ պատերազմի վետերանը:
3.jpg (2.36 MB)
5.jpg (2.72 MB)

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search