Artsakhpress

Հարցազրույց

Ռուս խաղաղապահներն կմնան այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը լուծված չէ. Դավիթ Բաբայան

Մինչեւ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության համապարփակ կարգավորումը, իսկ դա 10 կամ նույնիսկ 20 տարվա գործ չէ, ռուս խաղաղապահները կմնան տարածաշրջանում։

Ռուս խաղաղապահներն կմնան այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը լուծված չէ. Դավիթ Բաբայան

Ռուս խաղաղապահներն կմնան այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը լուծված չէ. Դավիթ Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը միշտ էլ վառ ընդգծված դիրքորոշում է ունեցել թե՛ արցախահայության, թե՛ Ռուսաստանի նկատմամբ։
«Նրանք հասկանում են, որ ռուս խաղաղապահները կարեւոր գործառույթ եւ առաքելություն են կատարում տարածաշրջանում։ Քանի դեռ կա ռուսական խաղաղապահ առաքելություն, այնքան ժամանակ կա Արցախը: Սակայն Ադրբեջանի համար Արցախի կլանումը գերխնդիր է։ Ինչպե՞ս դա անել: Այս ծրագրի իրականացման ամենակարճ ճանապարհն այստեղ ռուս խաղաղապահների բացակայությունն է։ Դրանից հետո կլինի նոր պատերազմ, արյունահեղություն, ցեղասպանություն, սպանդ։ Այս կապակցությամբ մենք միշտ բարձր ենք գնահատել ռուսական խաղաղապահ առաքելության դերը։ Համարում ենք, որ այս առաքելությունը կշարունակի անել ամեն ինչ՝ կայունության ու խաղաղության պահպանման համար։ Ավելին, Ռուսաստանը նաեւ պատմական պատասխանատվություն է կրում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար»,- նշել է Բաբայանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ ասել էր, որ ռուս խաղաղապահները ժամանակավոր են տեղակայված Ղարաբաղում։

Ռուս խաղաղապահներն այնքան ժամանակ կմնան, մինչեւ հակամարտությունը լուծվի, դա 10 կամ 20 տարվա գործ չէ. Դավիթ Բաբայան

Մինչեւ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության համապարփակ կարգավորումը, իսկ դա 10 կամ նույնիսկ 20 տարվա գործ չէ, ռուս խաղաղապահները կմնան տարածաշրջանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը միշտ էլ վառ ընդգծված դիրքորոշում է ունեցել թե՛ արցախահայության, թե՛ Ռուսաստանի նկատմամբ։

«Նրանք հասկանում են, որ ռուս խաղաղապահները կարեւոր գործառույթ եւ առաքելություն են կատարում տարածաշրջանում։ Քանի դեռ կա ռուսական խաղաղապահ առաքելություն, այնքան ժամանակ կա Արցախը: Սակայն Ադրբեջանի համար Արցախի կլանումը գերխնդիր է։ Ինչպե՞ս դա անել: Այս ծրագրի իրականացման ամենակարճ ճանապարհն այստեղ ռուս խաղաղապահների բացակայությունն է։ Դրանից հետո կլինի նոր պատերազմ, արյունահեղություն, ցեղասպանություն, ջարդ։

Այս կապակցությամբ մենք միշտ բարձր ենք գնահատել ռուսական խաղաղապահ առաքելության դերը։ Համարում ենք, որ այս առաքելությունը կշարունակի անել ամեն ինչ՝ կայունությունն ու խաղաղությունը պահպանելու համար։ Ավելին, Ռուսաստանը նաեւ պատմական պատասխանատվություն է կրում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար»,- նշել է Բաբայանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ ասել էր, որ ռուս խաղաղապահները ժամանակավոր են տեղակայված Ղարաբաղում։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Search