Մայիսի 13-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։
ԱԺ նախագահը խորհրդակցություն է հրավիրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 13 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ոլորտային հանձնաժողովների նախագահները ներկայացրել են շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի քննարկման ընթացքը։ Խորհրդակցությանը քննարկվել են նաև ընթացիկ հարցեր։