Artsakhpress

Միջազգային

Բայդենը եւ Միցոտակիսը քննարկել են Արեւելյան Միջերկրականի իրադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցիտակիսը մայիսի 16-ին կայացած բանակցություններում քննարկել են երկկողմ համագործակցությունը պաշտպանության, առեւտրի, ներդրումների ոլորտում, ինչպես նաեւ Ուկրաինան եւ Արեւելյան Միջերկրականի իրադրությունը:

Բայդենը եւ Միցոտակիսը քննարկել են Արեւելյան Միջերկրականի իրադրությունը

Բայդենը եւ Միցոտակիսը քննարկել են Արեւելյան Միջերկրականի իրադրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին ասված Է հանդիպման արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած գրավոր հայտարարության մեջ:
Բայդենը եւ Միցոտակիսը «քննարկել են (երկու երկրների) ամուր եւ ընդլայնվող գործընկերային կապերը պաշտպանության ոլորտում, ընդհանուր ժողովրդավարական արժեքները եւ երկկողմ առեւտրի եւ ներդրումների հետագա ընդլայնման հանձնառությունը»: Նրանք քննարկել են Ուկրաինայի իրադարձությունները, այդ թվում մեր վճռական օժանդակությունը Ռուսասանին կորուստներ պարտադրելու ջանքերին նրա չհրահրված ագրեսիայի պատճառով, եւ խոստացել են շարունակել աջակցել Ուկրաինայի ժողովրդին եւ կառավարությանը»,- ասված Է հայտարարության մեջ: Նախագահը եւ վարչապետը նաեւ «քննարկել են իրադարձություններն Արեւելյան Միջերկրականում եւ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ընդհանուր ջանքերը, ներառյալ Էներգետիկական անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը եւ ժողովրդավարության սպառնալիքները»:
«Ղեկավարներն ընդգծել են, որ Միացյալ Նահանգների եւ Հունաստանի միջեւ հարաբերություններն ուժեղ են ինչպես երբեք, եւ նշել են (երկու) ժողովուրդների միջեւ ամուր կապերը, որոնք պայմանավորում են մեր երկկողմ հաաբերություններն ավելի քան երկու հարյուրամյակի ընթացքում»,- հայտնել են Սպիտակ տանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search