Artsakhpress

Հասարակական

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Իրավապահ համակարգը համատեղ ուժերով փորձում է պայքարել նաև սեփական շարքերում հանցավոր երևույթները վերացնելու ուղղությամբ։

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը, ի թիվս այլ հանգամանքների, մեծապես պայմանավորված է նաև իրավապահ մարմինների փոխգործակցության որակից, համակարգի ծառայողների մասնագիտական ունակություններից ու հաստատակամությունից, օրինականության և իրավունքի պաշտպանության վեհ գործին ծառայելու պատրաստակամությունից: 

Դժբախտաբար ԱՀ իրավապահ համակարգը զերծ չէ սեփական առաքելության բովանդակությանը հակադիր կեցվածք ունեցող ծառայողներից, որպիսի երևույթների դեմ պայքարը պետք է լինի բոլորիս խնդիրը:

Վերջերս ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննվող քրեական գործով նախաձեռնվել էր ենթադրյալ հանցանք կատարած անձի հեռախոսային խոսակցության լսում՝ նշված անձի կողմից կատարվող հանցագործությունների դեպքերը բացահայտելու համար: ԱՀ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և քննչական կոմիտեի համագործակցության շրջանակում ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև հիշյալ քննչական գործողության կատարման արդյունքում պարզվել է, որ ոստիկանության ծառայողը ոստիկանություն դիմած անձի՝ հանցագործության վերաբերյալ  հաղորդումը գրանցելու և ընթացքավորելու փոխարեն, արտաիրավական ճանապարհով,  ենթադրյալ հանցանք կատարած անձին «լավություն» անելու և սեփական հնարավորություններն ընդգծելու նպատակով փորձել է «հարթել» քաղաքացու իրավունքի խախտումը և ենթադրյալ հանցագործությամբ քաղաքացուն պատճառված վնասի հատուցումը՝ այդ կերպ վնաս հասցնելով իրավապահ համակարգի հեղինակությանը, նպաստելով ենթադրյալ հանցանք կատարած անձի՝ քրեական պատասխանատվությունից խուսափելուն: 

Ոստիկանության հիշյալ ծառայողն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն»,-հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում հատվածներ ոստիկանության նախկին ծառայողի և ենթադրյալ հանցանք կատարած անձի հեռախոսային խոսակցությունից:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Օգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստին

Search