Artsakhpress

Միջազգային

«Էրդողանը մի խաղամոլ է, ով սիրում է օգտվել ճգնաժամերից»․ գերմանական մամուլ

Գերմանական մամուլում մեծ արձագանք են ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանի հայտարարությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ:

«Էրդողանը մի խաղամոլ է, ով սիրում է օգտվել ճգնաժամերից»․ գերմանական մամուլ

«Էրդողանը մի խաղամոլ է, ով սիրում է օգտվել ճգնաժամերից»․ գերմանական մամուլ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։

Այդ արձագանքները լուսաբանվել է թուրքական լրատվական կայքերի կողմից:

Գերմանական մամուլի հրապարակումներում կարծիքներ կան առ այն, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը վետո կդնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների վրա։

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը դիտարկելով որպես Արևմուտքին նետած մեծագույն մարտահրավեր, գերմանական մամուլը նշում է, որ արևմուտքը համախմբվել է  լիովին ու ցույց տվել իր միասնականությունն ու ամրությունը:

Այս համատեքստում, ըստ հրապարակումների, Թուրքիայի կողմից հավանական վետոն կվտանգի սկանդինավյան երկու երկների անվտանգությունը:

Գերմանական հեղինակավոր  «Süddeutsche Zeitung» թերթի հրապարակման մեջ  մասնավորապես նշված է.

«Ցավալին այն է, որ Էրդողանի շանտաժը կարող է աշխատել: Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալը ՆԱՏՕ-ին չպետք է ձախողվի: Այսպիսով, մյուս կառավարությունները ստիպված կլինեն ինչ-որ բան տալ Անկարայի խաղամոլին (նկատի ունի Էրդողանին-խմբ.) կամ քրդական հարցի, կամ սպառազինության, կամ էլ Թուրքիայում օրենքի գերակայության համակարգված ոչնչացման երևույթների հանդեպ աչք փակելու հաշվին: Այդպիսով  Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի կարևոր գործընկեր, սակայն Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի համար կշարունակի մնալ որպես անկայուն «խուսանավող»։

Գերմանական մամուլը Էրդողանին ներկայացրել է խաղամոլ, ով սիրում է օգուտ քաղել ճգնաժամերից:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. քննարկվել են ԶՈՒ-ում կարգապահական խնդիրներին վերաբերող հարցեր

Search