Artsakhpress

Հասարակական

Երևանից ժամանած մանկական նյարդաբանները Ստեփանակերտում խորհրդատվություն և հետազոտություններ են իրականացնում

ԱՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում խորհրդատվություն և հետազոտություններ են անցկացնում Երևանից ժամանած մանկական նյարդաբաններ Նունե Կույումջյանը և Թամարա Ավետիսյանը։

Երևանից ժամանած մանկական նյարդաբանները Ստեփանակերտում խորհրդատվություն և հետազոտություններ են իրականացնում

Երևանից ժամանած մանկական նյարդաբանները Ստեփանակերտում  խորհրդատվություն և հետազոտություններ են իրականացնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բժիշկ-նյարդաբան Նունե Կույումջյանը նշել է, որ արդեն երկրորդ անգամ է մասնագիտական գործունեությամբ Արցախում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Ժամանակ առ ժամանակ մեր թիմով այցելում ենք Արցախ։ Այսօր չորրորդ օրն է, ինչ անց ենք կացնում հետազոտություններ, և կարող եմ ասել ,որ հետազոտել ենք նյարդաբանական տարբեր խնդիրներով 216 երեխայի։ Կան երեխաներ, ովքեր ունեն էպիլեպսիա, և կարիք կա դեղաչափի մեծացման կամ քչացման։
Ծննդատանը ևս հետազոտվել է երկու երեխա՝ գենետիկ հիվանդության կասկածով։ Կային նաև ցնցումներով ընդունարան բերված երեխաներ»,-ներկայացրել է Ն. Կույումջյանը։

Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ երեխաների մեծ մասը դիմել է գլխացավի գանգատով։

Բնութագրությունը հասանալի չէ

«Պացիենտների բուժումն իրականացվում է և' դեղորայքի, և՛ խորհրդատվությունների միջոցով` կախված այն հանգամանքից, թե հիվանդությունն ինչ աստիճանի է։ Կան այնպիսի պացիենտներ, որոնց հետազոտելուց հետո նշանակում ենք հոգեբանի խորհրդատվություն»,-ասել է բժիշկ-նյարդաբանը։

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Search