Artsakhpress

Միջազգային

G7-ի երկրները ռուսական նավթի ներմուծման սահմանափակումների վերաբերյալ ընդհանուր որոշման չեն հանգել

Մեծ Յոթնյակի (G7) երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները ռուսական նավթի ներմուծման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ՝ հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ չեն կարողացել գալ համաձայնության:

G7-ի երկրները ռուսական նավթի ներմուծման սահմանափակումների վերաբերյալ ընդհանուր որոշման չեն հանգել

G7-ի երկրները ռուսական նավթի ներմուծման սահմանափակումների վերաբերյալ ընդհանուր որոշման չեն հանգել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ամփոփելով երկօրյա հանդիպման առաջին օրվա արդյունքները, որը տեղի է ունենում Բոննի մերձակայքում գտնվող Քյոնիգսվինթեր քաղաքի Պետերբերգ հյուրանոցում։

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը առաջարկել է մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի ներկրման վրա՝ Մոսկվայի եկամուտը սահմանափակելու նպատակով՝ միաժամանակ պահպանելով Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների ծավալը։

Միևնույն ժամանակ, եվրոպական երկրների ներկայացուցիչները ձգտում էին մինչև տարեվերջ սահմանել փուլային էմբարգո։ Յելենի խոսքով՝ ռուսական նավթի գնորդները կարող են համաձայնության գալ, ըստ որի՝ նրանք չեն գնի սև ոսկի որոշակի մակարդակը գերազանցող գներով։ Նա կարծում է, որ նման նախաձեռնությունը հաջող կլինի, եթե դրան միանան հնարավորինս շատ երկրներ։

Նախարարի խոսքերը մեջբերել է Reuters գործակալությունը։ Յելենն ընդգծել է, որ հանդիպման առաջին օրը քիչ է քննարկվել Եվրոպա նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտների կրճատման մեխանիզմները, սակայն այս առաջարկի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ G7 երկրները որոշել են Ուկրաինային տրամադրել 18,4 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն, սակայն ամերիկացի նախարարը հրաժարվել է հաստատել այդ թիվը, ընդգծելով, որ հատկացված միջոցների չափը գերազանցել է 15 մլրդ դոլարը։

Նշենք, որ Եվրահանձնաժողովի (ԵՀ) կողմից առաջարկված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառում է նավթի հետաձգված էմբարգոյի նախագիծ։ Դրանով առաջարկվում է Ռուսաստանի Դաշնությունից հում նավթի ներմուծման արգելք մտցնել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո։ Միաժամանակ ԵՀ-ն առաջարկել է Հունգարիային և Սլովակիային թույլատրել ռուսական նավթ գնել մինչև 2024 թվականի վերջ։

Աղբյուրների համաձայն՝ Եվրահանձնաժողովն արդեն ստիպված է եղել մեղմել իր կողմից առաջարկված մի շարք առաջարկներ նավթի էմբարգոյի ժամկետների և հնարավոր բացառությունների վերաբերյալ։ Հունգարիան դեմ է նավթի էմբարգոյին՝ մի շարք այլ երկրների աջակցությամբ, որոնք կարծում են, որ դրանով վնասը աղետալի կլինի Եվրոպայի համար։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search