Artsakhpress

Մշակույթ

Նախագահ Հարությունյանն ընդունել է Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի հանրային ռադիոընկերության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլին` Հայաստանի հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գլխավորությամբ:

Նախագահ Հարությունյանն ընդունել է Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլին

Նախագահ Հարությունյանն ընդունել է Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել անսամբլի` Ստեփանակերտում  համերգով հանդես գալու  նախաձեռնությունը` այն  կարևորելով հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածի հանրային տրամադրությունների վերականգնման բարդ գործընթացի համատեքստում:
 
Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում  հայկական մշակութային խմբերի այցն Արցախ առավել պահանջված է դառնում, քանի որ Մայր Հայրենիքի հետ հոգևոր-մշակութային կապի ամրապնդումը դարձել է ժամանակի ամենամեծ հրամայականներից ու հետագա հաջողությունների առանցքային գործոններից:
 
Նախագահը լսել է նաև հանդիպման  մասնակիցների կարծիքները, պատասխանել նրանց հուզող հարցերին:
 
Հանդիպմանը ներկա էր ԱՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Մայրաքաղաքում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Search