Artsakhpress

Միջազգային

Մարիուպոլի նավահանգստի տարածքում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. ՌԴ ՊՆ

ՌԴ սակրավորներն ավարտել են Մարիուպոլի նավահանգստի ականազերծման աշխատանքները։

Մարիուպոլի նավահանգստի տարածքում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. ՌԴ ՊՆ

Մարիուպոլի նավահանգստի տարածքում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. ՌԴ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին  հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Սևծովյան նավատորմի մասնագետներն ու ինժեներական զորքերը ավարտին են հասցրել Մարիուպոլի նավահանգստի տարածքի ականազերծումը։ Աշխատանքների ընթացքում 134 շինություն է զննվել։ Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 12 հազար միավոր պայթյունավտանգ առարկա և ուկրաինացի գրոհայինների կողմից թողած սպառազինությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն` սակրավորները խորտակված նավերից և այլ նավիգացիոն խոչընդոտներից ազատել են ջրանցքները և ներքին ջրային տարածքները։
Ընդհանուր առմամբ ավելի քան 1.5 մլն քմ ջրային տարածք, 18 նավամատույց և 32 նավ է զննվել։
Բացի այդ, Սևծովյան նավատորմի մասնագետները Մարիուպոլի նավահանգստի նավարկուղուց տեղափոխել են «ազովականների» կողմից խորտակած ուկրաինական սահմանապահ նավ, ինչպես նաև երկու լողացող ամբարձիչ են բարձրացրել։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

Search