Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է News.am-ը։
«Այն տեղի կունենա հաջորդ շաբաթ, հուսով ենք»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շրջանակներում, համապատասխան հանձնարարականների հիման վրա, մայիսի 24-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների անվտանգության եւ պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձեւաչափով։
Կողմերը եւս մեկ անգամ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ սահմանների սահմանազատման եւ այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների շրջանակներում աշխատելու համար։
Կողմերը քննարկել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական եւ ընթացակարգային հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, իսկ երրորդը՝ Բրյուսելում։
 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի. ՊԲ

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա. միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադանքների չտրվել

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր. նրա վիճակը գնահատվում է բավարար

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին շրջանառվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՊԲ

Նախագահ Հարությունյանն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Search