Artsakhpress

Միջազգային

Մեծ տերությունների միջև պատերազմի վտանգը վերադարձել է. ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի ղեկավար

Մեծ տերությունների միջև պատերազմի վտանգը վերադարձել է ժամանակակից աշխարհ, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև առճակատումը կարող է ձգվել տասնամյակներ: 

Մեծ տերությունների միջև պատերազմի վտանգը վերադարձել է. ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի ղեկավար

Մեծ տերությունների միջև պատերազմի վտանգը վերադարձել է. ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի ղեկավար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին, գրում է Tert.am-ը։

«Եթե մենք թույլ տանք, որ դա (Ռուսաստանը հասնի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներին) տեղի ունենա, ապա 1945 թվականից հետո հաստատված կանոնները  պատուհանից դուրս կթռչեն: Իսկ եթե դա տեղի ունենա, ապա բռնվեք, քանի որ առաջիկա տարիներին շատ վատ է լինելու։ Այնպես որ, շատ կարևոր է, որ այդ կանոնները պահպանվեն, ամրապնդվեն։ Դա օգուտ կտա բոլորին, ողջ աշխարհին: Հենց դա է վտանգված»,- ասել է նա Փրինսթոնի համալսարանի պահեստային սպայական կորպուսի շրջանավարտների երդման արարողությանը:

«Դուք մտնում եք մի աշխարհ, որտեղ... ոչ միայն կրկին ի հայտ է եկել մեծ տերությունների միջև մրցակցությունը, այլև մեծ տերությունների միջև պատերազմների ռիսկը, թեև ես չեմ պատրաստվում կանխատեսել, թե ինչ կլինի: Մենք և այժմ դուք պատասխանատվություն ենք կրում ապահովելու, որ 1945 թվականին ստեղծված մեծ տերությունների միջև խաղաղությունը պահպանվի, և մենք այն փոխանցենք գալիք սերունդներին», - շարունակել է Միլին:

Նրա խոսքով՝ «երկու մեծ տերությունները՝ Ռուսաստանն ու Չինաստանը, մեծ նշանակություն ունեն»։

«Ես կպնդեմ, որ ձեր զինվորական ծառայության ընթացքում և, հավանաբար, ձեր չափահաս կյանքի ընթացքում դուք նրանց հետ գործ եք ունենալու: Մեզ պետք է պահպանել խաղաղությունն ու կայունությունը, այլ ոչ թե պատերազմ սկսել մեծ տերությունների միջև», - ասել է ամերիկացի գեներալը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. քննարկվել են ԶՈՒ-ում կարգապահական խնդիրներին վերաբերող հարցեր

Search