Artsakhpress

Քաղաքական

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Լիբանանում է

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը  հայ համայնքի հրավերով Լիբանանում է։

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Լիբանանում է

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Լիբանանում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, պատվիրակության կազմում են ԱԺ«ՀՅԴ»  խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, ԱԺ նախագահի խորհրդական Կարեն Վանյանը։
ԱԺ6.jpg (216 KB)
Հանդիպման առաջին վայրը Լիբանանի հայկական գյուղաքաղաք Այնճարն էր, որտեղ պատվիրակությանը դիմավորեցին քաղաքապետն ու Այնճարի ՀՅԴ Կարմիր Լեռան կոմիտեի ներկայացուցիչները։
«Սարգիս Զեյթլյան» ժողովրդային տանը հանդիպելուց հետո պատվիրակության անդամները  այցելեցին գյուղաքաղաքի պատկերասրահ, Մուսա լեռան ազգագրական թանգարան, Սուրբ Պողոս Եկեղեցի և Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր։
ԱԺ2.jpg (219 KB)
Այնուհետև «Մովսես Տեր Գալուստյան» սրահում  հանդիպել են գյուղաքաղաքի հայ բնակչության հետ։
Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի ղեկավարը տեղի հայ բնակչությանն է ներկայացրել մինչպատերազմական և հետպատերազմյան Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացված և ընթացիկ ծրագրերի գործընթացը։ Անդրադարձել է Արցախի կարգավիճակի  և արցախցիների ինքնորոշման հարցով ԱՀ նախագահի, ԱԺ նախագահի և ԱԺ խմբակցությունների բազմիցս հրապարակած  հայտարարություններին և հարցազրույցներին։ Իր ելույթում ԱԺ նախագահը առնաձնապես շեշտել է ռուս խաղաղապահ զորակազմի դերակատարությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության վստահելի երաշխավորի։
Արթուր Թովմասյանը տպավորված է Այնճարի բնակչության նիստուկացով, ավանդույթներով, արցախյան հյուրասիրությամբ։  ԱԺ նախագահի կարծիքով՝ Այնճարում  ամենակազմակերպված հայկական համայնքն է։Նրանք բազմաթիվ ընդհանությունններ ունեն արցախցիների հետ, տեղի բարբառում առկա են արցախյան բարբառի նմուշներ։
Գյուղը կառուցել են մուսալեռցիները։ Բնակչության մեծամասնությունը  մարտնչող դաշնակցականներ են։
 Չնայած բազմաթիվ կենցաղային հոգսերի՝  այնճարցիները մտահոգված են Արցախի ապագայով։
Արցախյան ազատամարտին  անմասն չէր Այնճարը։ Այնճարցի Գևորգ Հաջիյանը անմահացել է Արցախյան 3-րդ պատերազմում։
ԱԺ5.jpg (249 KB)
Այցելելով Մուսա Լեռան ազգագրական թանգարան՝  ԱԺ նախագահը  տպավորություններով կիսվել է գյուղաքաղաքի հուշամատյանում, որտեղ վերջին գրառումը կատարել էր ԱՀ ԱԽ քարտուղար Վ․ Բալասանյանը։
Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ԱԺ «ՀՅԴ»  խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

Արցախում մեկնարկել է «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային նախագիծը

Search