Artsakhpress

Միջազգային

Հունգարիան կոչ է արել ռուսական նավթի էմբարգոյի հարցը հանել ԵՄ գագաթաժողովի օրակարգից

Եվրոպական Միության ջանքերն՝ ուղղված ռուսական նավթի ներկրման էմբարգո սահմանելուն, նոր խոչընդոտների են բախվել:

Հունգարիան կոչ է արել ռուսական նավթի էմբարգոյի հարցը հանել ԵՄ գագաթաժողովի օրակարգից

Հունգարիան կոչ է արել ռուսական նավթի էմբարգոյի հարցը հանել ԵՄ գագաթաժողովի օրակարգից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հունգարիայի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ չեն աջակցի այդ նախագծին եւ խորհուրդ են տվել այդ հարցը հանել ԵՄ առաջնորդների՝ հաջորդ շաբաթ կայանալիք գագաթաժողովի օրակարգից, փոխանցում է news.am-ը։
Արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն չորեքշաբթի հայտարարել է, որ Հունգարիան չի քվեարկի նավթի էմբարգոյի քվեարկության ժամանակ, «քանի դեռ այն անհնարին է դարձնում Հունգարիայի էներգամատակարարումը»:
Նա մեղադրել է ԵՄ գործադիր իշխանություններին ծրագրի առաջախաղացման մեջ՝ առանց Հունգարիայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու, որն իր բնական գազի 85 տոկոսը եւ նավթի ավելի քան 60 տոկոսը ստանում է Ռուսաստանից:
«Այդ խնդիրն ստեղծվել է Եվրահանձնաժողովի կողմից, այդ իսկ պատճառով լուծումը եւս պետք է առաջարկվի Եվրահանձնաժողովի կողմից»,- Սիյարտոն:
ԵՄ-ն ավելի վաղ բացառություն էր առաջարկել երկրներին, որոնք ելք չունեն դեպի ծով, ինչպիսին են Հունգարիան, Սլովակիան եւ Չեխիան, որոնք հատկապես կախված են ռուսական նավթից՝ վերջիններիս առավել երկարատեւ ժամկետ տրամադրելով աստիճանական հրաժարականի համար:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Մայրաքաղաքում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

Search