Artsakhpress

Հասարակական

Ռուսաստանը աշխատանքներ է իրականացնում Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման ուղղությամբ

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը աշխատանքներ է իրականացնում ռուս-վրացական սահմանի անցակետերի, այդ թվում ՝ Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման ուղղությամբ:

Ռուսաստանը աշխատանքներ է իրականացնում Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման ուղղությամբ

Ռուսաստանը աշխատանքներ է իրականացնում Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ Մայիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին  ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից:
Նախարարությունից նշել են, որ Ռուսաստանից Վրաստան մեկնող մոտ 900 բեռնատար կա, որոնց  փաստաթղթերի  ձեւակերպման միջին ժամանակը չի գերազանցում 2-3 օրը:
«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը աշխատանքներ է տանում անցակետերի թողունակության ավելացման ուղղությամբ, այդ թվում ՝ Վերին Լարսի, որոնք առաջանցիկ տեմպերով են անցնում: Արդեն այս տարվա հուլիսին կներդրվի լրացուցիչ 12 գոտի, մինչեւ տարեվերջ ևս 12-ը: Այսպիսով, Վերին Լարսի անցակետի գոտիների ընդհանուր քանակը կհասնի 39-ի: Ներկայում անցակետի վերակառուցման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ», - հայտնել են գերատեսչությունում:
Տրանսպորտի նախարարությունում պարզաբանել են, որ ավելի վաղ այդ անցակետում ամենապիկ ժամանակահատվածներում անցել է մինչեւ 1500 մեքենա: Ընթացիկ տարվա սկզբին տրանսպորտային միջոցների միջին քանակը կազմում էր օրական մինչեւ 900 մեքենա:
«Ներկայում ձեռնարկված միջոցները թույլ են տվել կետի թողունակությունը ավելացնել մինչեւ 2 հազար 300  ավտոմեքենա (դրանցից 1000- 1100-ը՝  բեռնատար)»,- ընդգծել են նախարարությունից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Մայրաքաղաքում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Search