Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր ու զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել:
Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում և զինվորական պանթեոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարին ուղեկցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի անդամները: