Artsakhpress

Հասարակական

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտում մանկական միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ հունիսի 1֊ին, ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախաձեռնությամբ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է մանկական միջոցառում:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտում մանկական միջոցառում է կազմակերպվել

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտում մանկական միջոցառում է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես» -ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի ներկայացուցիչ Մարիամ Հովսեփյանն ասել է, որ միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 700 երեխա:

284512511_371856421589885_4061669543476145178_n.jpg (142 KB)

285189220_758084391862617_4817447352144845764_n.jpg (116 KB)
«Մասնակիցները 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների, Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության, Արցախի ռուսական համայնքի, ինչպես նաև Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի սաներն են։ Սա մեր առաջին ծրագիրը չէ երեխաների համար. դեկտեմբերի 27-ին կազմակերպել էինք Ամանորյա միջոցառում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երեխաներն ունենան հաճելի և ուրախ օր։ Նրանց հոգեբանական կայունության վերականգնման համար խիստ անհրաժետ են նման միջոցառումները»,-նշել է Մ. Հովսեփյանը:

Հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանը, ով նախաձեռնության անմիջական մասնակիցն է, նշել է.

«Երեխաների պաշտպանության միջազգային օրը մենք մտածում ենք մեր երեխաների մասին՝ ինչպե՞ս են նրանք այսօր ապրում, ի՞նչ ապագա է նրանց սպասվու՞մ, և ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի նրանք մեծանան հաջողակ, և արժանի զավակներ լինեն իրենց երկրի համար։ Հիմա աշխարհում տեղի են ունենում մեծ փոփոխություններ, այդ իսկ պատճառով հիմա դա առավել քան ակտուալ է»,-նշել է նա։

284876313_365024118834425_7002577698023533199_n.jpg (111 KB)

284606563_528408815643543_3469643656625568566_n.jpg (161 KB)

Վեցամյա Տիգրան Սարուխանյանը Ասկերանի  շրջանի Խնածախ գյուղից եկել է Ստեփանակերտ տոնական օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու համար:
«Իմ ընկերներին ցանկանում եմ խաղաղություն, որ ապրենք խաղաղ երկնքի տակ: Չեմ ուզում, որ պատերազմ լինի մեր երկրում։ Ուզում եմ, որ ապրենք մեր հայրենիքում»,-ասել է փոքրիկ Տիգրանը:

284585705_753958928942545_1096715571628186392_n.jpg (114 KB)

Երեխաներին զվարճացնելու և նրանց օրը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար միջոցառման տաղավար են այցելել մուլտհերոսներ, ինչպես նաև հատուկ նրանց համար կազմակերպվել է հյուրասիրություն. երեխաները քաղցրավենիք են ճաշակել։


     

Քաղաքական

Արմեն Գրիգորյանը մեկնել է Թեհրան՝ քննարկելու տարածաշրջանում վերջին զարգացումները

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կիրակի ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար գեներալ Ալի-Աքբար Ահմադիանի հետ։

Ինչո՞ւ ԵՄ-ն չարձագանքեց. Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև կներկայացնի

Ինչո՞ւ ԵՄ-ն չարձագանքեց Ադրբեջանին. Եվրոպան պառակտված է, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դարձել է իր միջնորդության պատանդը:

Դարերի պատմություն են կորցրել․ The Independent-ը՝ Արցախից հայերի բռնագաղթի մասին

Լեռնային Ղարաբաղի փլուզումից հետո էթնիկ զտումների վախից փախչող սարսափած ընտանիքները ջրի եւ վառելիքի պակաս են զգում հարեւան Հայաստան երկօրյա հուսահատ ճանապարհորդության ժամանակ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը մեծացնում է իր աջակցությունը Հայաստանի իշխանություններին

Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 100 հազար փախստական, որոնցից շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Քիչ առաջ ադրբեջանցիները գերեվարել են գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին

Ադրբեջանը սկսել է գրանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար

Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում Արցախի ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար

Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Search