Չորեքշաբթի Անկարայում մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Անկարայում մեկնարկել է Լավրով- Չավուշօղլու հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Բանակցությունների օրակարգում է Սև ծովում հացահատիկով տեղափոխող բեռնատար նավերի համար անվտանգ միջանցքի ձևավորումը։
Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Անկարայի և Մոսկվայի երկկողմ հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ ուկրաինական պատերազմը։
Երկու երկրների բանակցային պատվիրակությունների կազմում են նաև պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ։