Artsakhpress

Քաղաքական

ԼՂ-ի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ լինելը նշանակում է հայերի էթնիկ զտում. դեսպան Մկրտչյան

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը որպես այդպիսին կա, և ադրբեջանցիները չէ, որ Լեռնային Ղարաբաղ անունը պետք է ջնջեն պատմությունից:

ԼՂ-ի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ լինելը նշանակում է հայերի էթնիկ զտում. դեսպան Մկրտչյան

ԼՂ-ի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ լինելը նշանակում է հայերի էթնիկ զտում. դեսպան Մկրտչյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին նշել է Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Տիրանա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ալբանիայի հանրային ռադիոհեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Ներկայացնելով ղարաբաղյան խնդիրը՝ դեսպանը նշել է, որ Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել ու այն այլ կերպ ներկայացնել:  
«Հաճախ ասվում է, որ այն հակամարտություն է Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ: Սա այն է, ինչ ադրբեջանցիներն են ներկայացնում, որովհետև, եթե մենք խոսում ենք հակամարտության՝ «տարածքի շուրջ» լինելու մասին, նշանակում է, որ այն տարածքային հակամարտություն է: Իրականությունն այն է, որ սա տարածքային հակամարտություն չէ: Սա հակամարտություն է հանուն նրա, որ հայերն իրավունք ունենան ապրելու այնպես, ինչպես նրանք են կամենում այն տարածքում, որը նրանցն է եղել դարեր, հազարավոր տարիներ շարունակ: Այժմ իրավիճակը շատ լավ չէ, և այս պահին այդքան էլ լավ բաներ չունեմ ասելու հակամարտության մասին»,-նշել է դեսպանը:
Տիգրան Մկրտչյանի խոսքով՝ կոնֆլիկտից հետո Ադրբեջանը նախ ընդդիմացավ օգտագործելու «Լեռնային Ղարաբաղի շրջան» տերմինը: Օրինակ՝ Ադրբեջանի նախագահը ասում է, չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածաշրջան: Դրանից բացի, ադրբեջանական ղեկավարությունը ասում է, որ չկա Լեռնային Ղարաբաղի խնդիր, հակամարտությունը լուծված է և այլևս անցյալում է: «Սա այն է, ինչ ասում են նրանք»,-նկատել է դեսպանը՝ հավելելով, որ Ադրբեջանն ասում են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն կոչվող միջազգային մանդատով ձևաչափը, որը բաղկացած է ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանից, այլևս գոյություն չունի, անցյալում է։
«Իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանը կա, գոյություն ունի, այնտեղ հայեր են ապրում, և այնտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ, որոնք այնտեղ են եկել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի միջև ստորագրված հայտարարությամբ: Հետևաբար, ադրբեջանցիները համաձայնություն են տվել, որ ռուս խաղաղապահներ լինեն Լեռնային Ղարաբաղում: Եվ այդ հայտարարության մեջ առկա է Լեռնային Ղարաբաղ տերմինը։ Այնպես որ, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը որպես այդպիսին կա և ադրբեջանցիները չէ, որ Լեռնային Ղարաբաղ անունը պետք է ջնջեն պատմությունից: Ինչպես նաև դեռ լուծված չէ հակամարտությունը: 2020 թվականին եղել է ուժի կիրառում, եղել է միջազգային բոլոր սկզբունքների և միջազգային իրավունքի խախտում ուժի կիրառմամբ լուծում պարտադրելու համար, սակայն հակամարտությունը որպես այդպիսին չի լուծվել, քանի որ հակամարտության բուն պատճառը կապված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ, և դա դեռ լուծված չէ։ Եվ սա միայն մեր կարծիքը չէ: Ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունն այն կարծիքին է, որ հակամարտությունը չի լուծվել, և այն պետք է լուծվի։ Եվ պատահական չէ, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարության մեջ, որը նա իր խոսնակի միջոցով նշեց, ասվում էր, որ ղարաբաղյան հակամարտության բուն պատճառները պետք է հասցեագրվեն»,-նշել է դեսպանը։
Տիգրան Մկրտչյանը տեղեկացրել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հրապարակումից ի վեր մինչ օրս Ղարաբաղում տեսնում ենք շարունակական սադրանքներ, որոնք արտահայտվում են նաև Հայաստանի հետ սահմանին: Նոյեմբերի 9-ի համաձայնագրի խախտումները շարունակական են, և ադրբեջանական ուժերը օկուպացրել են Հայաստանի հետ սահմանին մի շարք տարածքներ: Հայ բազմաթիվ ռազմագերիներ դեռևս պահվում են Բաքվում, և նրանք չեն վերադարձվել՝ չնայած միջազգային հանրության կոչերին:
«Իսկ ադրբեջանական ղեկավարությունը փառաբանում է նրանց, ովքեր մասնակից են եղել պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների իրականացմանը, իսկ հակահայկական հռետորաբանությունն իր պիկում է: Այսպիսով, առկա են բոլոր մտահոգող նշանները, քանզի Ադրբեջանը խոսում է Ադրբեջանում հայերի ապրելու հնարավորության մասին, սակայն հռետորաբանությունը և վարքագիծը կասկած չեն թողնում, որ հայերն ամբողջությամբ էթնիկապես կզտվեն, եթե ԼՂ-ը լինի ադրբեջանական վերահսկողության տակ»,-նշել է Տիգրան Մկրտչյանը:
Նա այստեղ ընդգծել է մի քանի կարևոր բան. դրանք միջանկյալ միջոցներն են, որոնք ձեռնարկվել են Հաագայում Արդարադատության միջազգային դատարանի կողմից, ՄԱԿ-ի դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերին։ Այս որոշման մեջ ընդգծված են երեք հիմնական կետեր. առաջինը պետական մարմիններից, Ադրբեջանի կառավարությունից հնչող ռասիստական և հակահայկական հռետորաբանության մասին է։ Ուստի դատարանը կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը հնարավորինս շուտ դադարեցնել դա։
«Դա ոչ միայն ռասիստական, այլև ապամարդկային և հակահայկական է: Ուրեմն հայերին սպանողներին հերոսացնելը, ցանկացած այլ հակահայկական դրսևորմանը պետք է վերջ դնել»,-հավելել է դեսպանը։
Երկրորդ կետով Արդարադատության միջազգային դատարանը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հոգ տանել հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, քանի որ մինչ պատերազմը, պատերազմի ժամանակ, ինչպես նաև պատերազմից հետո հայկական մշակութային ժառանգության վանդալիզմի բազմաթիվ դեպքեր են եղել Ադրբեջանում: Դատարանի երրորդ կետն այն էր, որ այն կոչ էր անում մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել Ադրբեջանում պահվող ռազմագերիների նկատմամբ։
Տիգրան Մկրտչյանն ընդգծել է, որ այս բոլոր երեք կետերով Ադրբեջանը շարունակաբար խախտել է միջազգային դատարանի որոշումը՝ կասկած չթողնելով, որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղը նշանակում է Ղարաբաղ՝ առանց հայերի, ինչն էլ նշանակում է էթնիկ զտում, նշանակում է ցեղասպանություն։  
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, սահմանազատման շուրջ վերջին բանակցություններին՝ ՀՀ դեսպանը նշել է, որ գործընթացը ներառում է նաև տարածաշրջանի բոլոր, ներառյալ՝ երկաթուղային և ավտոտրանսպորտային ուղիների հետագա բացման հնարավորություն: Նրա խոսքով՝ այս հարցում կա փոխըմբռնում, որ սա պետք է առաջընթաց գրանցի:
«Բայց Ադրբեջանը վերջերս, ավելի ճիշտ՝ ոչ թե վերջերս, այլ վերջին մի քանի ամիսների ընթացքում, խոսում է այսպես կոչված «միջանցքի» մասին, «միջանցք», որը Ադրբեջանի համար Հայաստանով ճանապարհ պետք է բացի Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևան: Նրանք դա անվանում են «Զանգեզուրի միջանցք», Ադրբեջանի ղեկավարը այն կոչում է «Զանգեզուրի միջանցք», բայց հայկական կողմը բազմիցս նշել է, որ մենք միջանցքային տրամաբանությամբ առաջ չենք գնում։ Խոսքը երկաթգծերի, ավտոճանապարհների, բոլոր հաղորդակցության ուղիների բացման մասին է։ «Միջանցք» կոչվածը գաղափար է արտատարածքային իրավունքի մասին, և այն, ինչ ներկայացնում է Ադրբեջանի ղեկավարությունը, մի բան է նշանակում. նրանք ցանկանում են կտրել Հայաստանը Իրանի հետ հարավային սահմանից։ Հայաստանի ԱԳՆ-ն մի քանի անգամ ընդգծել է դա, և Հայաստանի ղեկավարությունն, ընդհանրապես, մի քանի անգամ ընդգծել է, որ դա անընդունելի տրամաբանություն է։ Իհարկե, այս ամենն առաջ է շարժվում ԼՂ կարգավորման հիմնախնդրի համատեքստում, և դժվար է մի հարցը տարանջատել կամ մի հարցը մյուսից բաժանել»,-եզրափակել է դեսպանը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search