Artsakhpress

Հասարակական

Ննգու միջնակարգ դպրոցում գրական ակումբ է բացվել

Այսօր՝ հունիսի 10-ին, «Դասավանդի´ր, Հայաստան» կրթական ծրագրի կողմից ԱՀ Մարտունու շրջանի Ննգի համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է «Լուսատտիկ» գրական ակումբը:

Ննգու միջնակարգ դպրոցում գրական ակումբ է բացվել

Ննգու  միջնակարգ դպրոցում  գրական ակումբ է բացվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Դասավանդի´ր, Հայաստան» կրթական ծրագրի շրջանակներում Ննգու միջակարգ դպրոցում դասավանդող Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոսե Քոչարյանը նշել է․

286564820_1201016557379320_7413854816326700013_n.jpg (79 KB)«Աշակերտների հետ համատեղ ունեցել ենք փոփոխությունների վրա հիմնված ուսումնառություն, որի շնորհիվ աշակերտներն ընտրել են գրական ակումբ բացելու ծրագիրը: Ակումբը «Լուսատտիկ» ենք կոչել՝ ցանկանալով, որ երեխաներն իրենց ընթերցասիրությամբ ու գիտելիքներով լույս սփռեն միապաղաղ առօրյայի վրա»,-նշեց Ս. Քոչարյանը:

286507017_718918529158010_4860157395919820938_n.jpg (85 KB)Նա տեղեկացրեց, որ ակումբի գրքերը, ընդ որում՝ մեր հերոսների՝ Մոնթե Մելքոնյանի, Գարեգին Նժդեհի մասին, ինչպես նաև մանկապատանեկան, արկածային գեղարվեստական գրականություն, ձեռք են բերել «Դասավանդի´ր, Հայաստան» -ի և այլ կազմակերպությունների շնորհիվ:

«Աշակերտներին խունացած կազմով գրքերն այդքան էլ չեն հետաքրքրում, նրանց ուշադրությունը գրավում են գունազարդները։ Այդ իսկ պատճառով ամբողջ գրականությունը նոր ու գեղեցիկ կազմով է»,-մանրամասնել է մեր զրուցակիցը:

«Դասավանդի´ր Հայաստան» կրթական ծրագրի Արցախի գրասենյակի առաջնորդության զարգացման ղեկավար Նարինե Վարդանյանի խոսքով՝ ներկայում աշակերտական ծրագրեր են իրականացնում 23 համայնքում:

286726062_1642414339477915_4184619757057275591_n.jpg (109 KB)«Բոլոր այդ համայնքներում ունենք ուսուցիչ-առաջնորդներ, ովքեր իրականացնում են աշակերտական ծրագրեր, որոնք ընտրվել են աշակերտների կողմից: Ննգիի դպրոցի աշակերտներն ավելի շատ հակված են դեպի գիրքը, որի շնորհիվ կարողանում են շատ տեղեկություններ ստանալ աշխարհի մասին»,-նշեց Ն. Վարդանյանը:

Դպրոցի տնօրեն Էլեոնորա Քամալյանը շնորհակալություն է հայտնել «Դասավանդի´ր, Հայաստան»-ին և բոլոր նվիրատուներին:

287192217_1762406414126974_8197105197079286666_n.jpg (53 KB)Նա հույս է հայտնել, որ ակումբի բացումը խթան կհանդիսանա, որպեսզի աշակերտներն ավելի շատ սիրեն գիրքն ու գրականությունը, քանզի գիրքն ամենալավ ուսուցիչն է մարդու կյանքում: Դպրոցի աշակերտուհի Քրիստինե Նասիբյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ՝ շատ մեծ ուշադրություն է դարձնում ընթերցանությանը:

286565773_743299287104873_1622391567277386120_n.jpg (122 KB)«Այսուհետ ավելի մեծ ոգևորությամբ կընթերցենք մեր ստացած նոր ու գունագեղ գրքերը»,-ասաց Ք. Նասիբյանը: Միջոցառմանը դպրոցի աշակերտները հանդես եկան ասմունքով ու երաժշտական կատարումներով, որից հետո նրանք նվերներ ստացան «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի կողմից։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search