ԱՀ նախագահի` սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի` օրերս Հարավային Ամերիկա կատարած աշխատանքային այցը խիստ մտահոգել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանությանը:
ԱՀ նախագահի խորհրդականի այցի կապակցությամբ Բրազիլիայում Ադրբեջանի դեսպանը բողոքի նոտա է հղել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի հաղորդմամբ` դեսպանությունը հատկապես Բրազիլիա կատարած այցի կապակցությամբ հանդես է եկել բողոքի նոտայով, որտեղ «անընդունելի» է համարել պաշտոնյայի` միջոցառումներին մասնակցելն ու Արցախի Հանրապետության դրոշը բարձրացնելը:
Հայտարարության մեջ ադրբեջանական կողմը շարադրել է նաեւ կեղծ քարոզչական թեզեր, որոնք տարիներ շարունակ առաջ է քաշել պաշտոնական Բաքուն՝ միջազգային հանրության շրջանում փորձելով խեղաթյուրել արցախահայության իրական պահանջները: