Artsakhpress

Հասարակական

Հաղորտիում բացվել է «Մունք» տեխնոդպրոցը

Երեկ՝ հունիսի 18-ին, Մարտունու շրջանի Հաղորտի համայնքում կայացել է «Մունք» տեխնոդպրոցի բացման արարողությունը:

Հաղորտիում բացվել է «Մունք» տեխնոդպրոցը

Հաղորտիում բացվել է «Մունք» տեխնոդպրոցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «ԵՍ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, տնօրեն Աշոտ Ավանեսյանն ասել է, որ «Մունք» տեխնոդպրոցի նախագիծը կյանքի կոչելու համար մեծ դրամահավաք է իրականացվել: Նախագծին միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ՝ ներդնելով նաև իրենց գիտելիքը, փորձն ու կապերը:

282144196_597650074927975_9106454544575847254_n.jpg (105 KB)282679158_1060680341547966_6123845473568313002_n.jpg (210 KB)«Գումարը հայթայթելու ժամանակ մեր գործընկերների շարքը համալրեց «ռեԱրմենիա» հիմնադրամը, որը համագործակցության հարթակ է աշխարհի հայության համար: Մեր նախագիծը, բյուջեն տեղադրեցինք իրենց հարթակում: Նախագիծը պարունակում է մասնագիտությունների ավելի լայն սպեկտոր և օգտվելու հնարավորություն է տալիս Հաղորտու և շրջակա համայնքների երեխաներին։ Հաշվի առնելով երեխաների թիվը, այս պահի պահանջարկը, շուկայական իրավիճակը` եկանք եզրակացության, որ մեզ անհրաժեշտ է 67 միլիոն ՀՀ դրամ գումար, նախագիծն իրագործելու և մեկ տարվա ընթացիկ ծախսն ապահովելու համար, բայց հավաքվեց ավելին՝ 69 միլիոն դրամ: Հուլիսի 2-ից կսկսվի նախագծի առաջին՝ «Բացահայտում» փուլը, որի դեպքում մասնագետները շրջում են գյուղերով և արդյունքում բացահայտում շահառուների ընդունակությունները, հմտությունները, որից հետո նրանք հնարավորություն են ստանում ընդունվել տեխնոդպրոց: Գործունեությունը սկսում ենք չորս ուղղություներով՝ ծրագրավորում, դիզայն, ռոբոտաշինություն և մարկեթինգ, որոնց ընտրությունը, իհարկե, կատարելու է մասնակիցը: Հիմնադրմանը հաջորդող առաջին ամսում դասընթաց կմեկնարկի երեք ուղղություններով: Մեկ տարի հետո մենք համապատասխանաբար կունենանք 30-40 կայացած մասնագետ: Շահառու կարող են դառնալ 14-16 տարեկանները»,- ասել է Ա. Ավանեսյանը:

286314707_548428360101986_7814039216404376445_n.jpg (241 KB)

Խնուշինակցի եղբայրներ Դավիթ և Մարաթ Մելքումյանները երեք տարի է, ինչ առնչվում են «Ես» կրթական հիմնադրամին: Նրանք արդեն ունեն իրենց «Բուլդի» աշխատասենյակը, որտեղ զբաղվում են 3D խաղալիքների արտադրությամբ:

281955456_2916245841854819_4737691893415111931_n.jpg (441 KB)

286073927_834994764132798_2846681045139667246_n.jpg (365 KB)««Ես» կրթական հիմնադրամի ծրագիրը մեր դպրոցում էի սովորում, իսկ տեխնոդպրոցի բացումից հետո կշարունակեմ այստեղ: Անցել եմ հիմնադրամի 2-րդ փուլը, որը ներառում է դիզայն, 3D մոդելավորում և ծրագրավորում: Այստեղ ես կուզեի սովորել ծրագրավորում և դիզայն: Իմ հասակակիցներին կցանկանայի հորդորել, որ գան, մասնակցեն և ընտրեն իրենց մասնագիտությունները»,- նշել է Դ. Մելքումյանը:

284289849_1180471569474318_650086763785386416_n.jpg (220 KB)

Հաղորտիում «Մունք» տեխնոդպրոցի բացման արարողությանը ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search