Artsakhpress

Ռազմական

Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո Ադրբեջանի պետական մարմինները եւ ԶԼՄ-ները տարածեցին տեղեկություն տարբեր միջադեպերի մասին, իբր որոնց հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են ադրբեջանցի մի քանի զինվորներ։

Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր

Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է News.am-ը։
Ադրբեջանը հերթական անգամ, հին ավանդույթի համաձայն, թաքցնում է մարտական կորուստները եւ դրանք ներկայացնում որպես դժբախտ դեպքեր։
Հունիսի 19-ի տեղեկատվության համաձայն՝ Քյուրդամիրի կենտրոնական շրջանային հիվանդանոցում ադրբեջանցի երկու զինծառայող՝ մայոր Յուսիֆ Մահիր օղլի Մամեդլին (ծնվ. 1988թ.) եւ Ֆարիդ Սամիր օղլի Նասիբովը (ծնվ. 1999թ.) զոհվել են վթարի հետեւանքով։
Տեղեկացվել է, որ Հաթեմ Հայդեմիրովիչ Բայդաշովը (ծնվ. 1994թ.) ծայրահեղ վիճակում է։
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Ադրբեջանի ԶՈւ ազգային անվտանգության ծառայության կապիտան Յոլչուզադե Նիզամի Վահիդ օղլուն։ Զինծառայողներին մարտական դիրք տեղափոխող մեքենան ընկել է ձորը։
ANAMA ականազերծման գործակալության աշխատակից Ալի Շուքուրովը (ծնվ. 1992թ.) պայթել է ականի վրա Ջեբրայիլի շրջանում։ Շուքուրովը պայթյունի հետեւանքով բազմաթիվ վիրավորումներ էր ստացել։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի. ՊԲ

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա. միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադանքների չտրվել

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր. նրա վիճակը գնահատվում է բավարար

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին շրջանառվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՊԲ

Նախագահ Հարությունյանն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Search