Artsakhpress

Հասարակական

Մոսկվայից ժամանած բժիշկը Ստեփանակերտում վիրահատություններ է իրականացրել

Մոսկվայի Վոլինսկի N1 կլինիկական հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, ծննդով արցախցի մանկաբարձ-գինեկոլոգ, օնկոլոգ Կոնստանտին Տոնիյանը մոտ 6 տարի շարունակ այցելում է հայրենիք:

Մոսկվայից ժամանած բժիշկը Ստեփանակերտում վիրահատություններ է իրականացրել

Մոսկվայից ժամանած բժիշկը Ստեփանակերտում վիրահատություններ է իրականացրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 hունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Կոնստանտին Տոնիյանը ԱՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում իրականացրել է հիվանդների խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ գինեկոլոգիական վիրահատություններ: Ներկայացնելով հերթական այցի նպատակն ու Ստեփանակերտում կատարած աշխատանքի արդյունքները` նա մասնավորապես նշեց, որ գործընկերների հետ իրականացնում են տարբեր հետազոտություններ և վիրահատական միջամտություններ այն կանանց շրջանում, որոնք այս պահին ունեն այդ անհրաժեշտությունը:

289019668_3145478789033589_4627085468080460943_n.jpg (1.65 MB)

289821788_1340253316811800_1244388701520327320_n.jpg (1.37 MB)«Տարիների ընթացքում նկատել եմ գործընկերներիս մասնագիտական շարունակական առաջընթացը: Կան այնպիսի վիրահատություններ, որոնք նախկինում չէին կատարվում Արցախում, բայց հիմա, գործընկերներիս մասնագիտական փորձի շնորհիվ, իրականացվում են: Երկուշաբթիից մինչև այսօր 7 վիրահատություն ենք իրականացրել՝ հիմնականում երիտասարդ կանանց: Նրանց մեծամասնության խնդիրները կապված են հղիանալու հետ: Առկա սարքավորումները բավականին հին են, անհրաժեշտ է պարբերաբար թարմացնել, թեկուզ փոխելով ոչ թե միանգամից, այլ մասնակի»,- ասել է Կ. Տոնիյանը և ավելացրել, որ բոլոր դժվարությունները հաղթահարվում են բժիշկների հմտությունների և գիտելիքների շնորհիվ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ խոսնակ

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Search