Artsakhpress

Հասարակական

Վատիկանում տեղի է ունեցել Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի հերթական հանդիպումը

Հունիսի 20-24-ը Վատիկանում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու և Արևելյան Ուղղափառ նախաքաղկեդոնական Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միացյալ ժողովի 18-րդ հանդիպումը:  

Վատիկանում տեղի է ունեցել Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի հերթական հանդիպումը

Վատիկանում տեղի է ունեցել Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի հերթական հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ժողովին մասնակցում էին Կաթողիկոսության Քրիստոնեական դաստիարակության բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշգարյանը և միաբանության անդամ Հոգեշնորհ Տ. Պողոս ծայրագույն վարդապետ Թինքճյանը:
 
Վերջին երկու տարիներին համավարակով պայմանավորված առցանց ժողովներից հետո, սույն հանդիպման ընթացքին վերջնական տեսք ստացավ եկեղեցու յոթ խորհուրդների մասին ժողովի մոտեցումներն ամփոփող և կատարված աշխատանքի մասին զեկուցող միացյալ հայտարարությունը, որն ստորագրվեց համաատենապետների կողմից։ Եկեղեցու յոթ խորհուրդների մասին եզրակացությանը հաջորդեց Մարեմաբանության քննարկումը, որը պիտի շարունակվի նաև հաջորդ հանդիպման ժամանակ:
 
Ժողովի մասնակիցները նաև առիթ ունեցան հանդիպելու Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին և ստանալու Հռոմի սրբազան քահանայապետի օրհնությունը։ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց տարված աշխատանքներին, ընդգծվեց դրանց կարևորությունը, ինչպես նաև ներկայացվեց աշխատանքային ծրագրերի մասին ձևավորված միասնական տեսլականը:
 
Ժողովի վերջին նիստի ժամանակ որոշվեցին հաջորդ տարվա հանդիպման օրը և ներկայացվելիք ուսումնասիրությունների նյութերը։ Հաջորդ ժողովը տեղի կունենա Եգիպտոսում։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ունի. նույն վտանգը նաև Աղավնոյի մատուռին է սպառնում

Search